Վաշինգտոնյան համաձայնագիրը ի սկզբանե սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ, ինչին, ցավոք, տրվում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: «Խաղաղություն ենք բերել» խոսույթին հակադարձելն իմաստազուրկ է: Այս մասին գրել է Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։
«Հարկ է համալիր քննարկել այդ ծրագրի անխուսափելի հետևանքները, որոնցից էականն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել երկրի տարածքները, սկզբում Սյունիքի բնակավայրերը (ինչը մասամբ իրականացվել է Գորիս-Կապան միջպետական ճանապարհի զավթմամբ), այնուհետև ցանկացած այլ տարածք բնակեցնելու միջոցով: Իսկ դրա համար ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս որևէ էական խոչընդոտ չկա, ինչպես և չկար Նախիջևանում խոհրդային տարիներին, երբ ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են՝ թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:
Պատերազմ մղում են կոնկրետ ակնկալիքով, սակայն եթե դա անարգել հասանելի է, ապա պատերազմի իմաստը ո՞րն է: Խաղաղության մասին խոսելը զուտ զիջումներն արդարացնելու բանաձև է, ինչը նախատեսված է երևույթների մեջ չխորացող հանրության համար:
Երբ ժամանակին քննարկվում էր Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին հարցը, դեռ ողջամտությունը թույլ էր տալիս բարձրաձայնելու դրա արդյունքում երկրի առնվազն տնտեսությունը և ժողովրդագրական կազմն անվտանգ դարձնելու հարցերը, որոնք, ցավոք, արդեն մոռացության են մատնվել, օրակարգն արդեն այլ է՝ «պատերազմ, թե խաղաղություն» հանրամատչելի կիսաթեզով ....»,- գրել է Գ.Դանիելյանը։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը