Ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև՝ հանրային խոսքի. Անանյան

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«Երեկ, ՀանդԱրտ կատարողական այգում, երբ Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի բեմադրմամբ «Ցանկապատ» ներկայացումը ավարտվեց և հանդիսատեսը ոտքի կանգնեց ծափողջույններ շռայլելու համար, հանդիսատեսներից մեկը ճեղքեց աղմուկն ու սկսեց խոսել․ «Ո՞րն է ձեր ուղերձը», հետաքրքրվեց նա, այնուհետև շարունակեց․ «Հայաստան ունենալու համար պետք է ցանկապատ, ոչ թե քանդել այն… երբ ցանկապատը քանդում ենք, Հայաստանը ոտքի տակ է հայտնվում»։

Ահա այսպես վերցրեց խոսքը Նիկոլ Փաշինյանը, և, ըստ էության, ներկայացումից հետո արվեստի դաշտը դարձրեց գաղափարախոսական թատրոն: Սա շատ ավելին է, քան պարզապես փորձ հասկանալ արվեստի ուղերձը։ Սա ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև հանրային խոսքի, մշակույթի, հիշողության վրա։ Այն չի մնում գաղափարախոսական քննարկման դաշտում՝ այն ուզում է դառնալ սոցիալական պայման:

Այս ամենն անշուշտ քաղաքական հաշվարկ է։ «Ցանկապատ»-ի ավարտից հետո նրա ուղերձը ենթադրում է, որ «Իրական Հայաստան»-ը չի սահմանափակվելու նոր իրավակարգավորումներով, սահմաններով, խորհրդանիշների վերացմամբ, այն այլևս մտնում է մշակույթի, կերպարների, խոսքի վերահսկողության ոլորտը:

Սեպտեմբերի 20-ի համագումարը մոտ է: Սպասվում է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը կընդունվի որպես կանգառ, որպես քարոզարշավի գաղափարախոսական հենարան որտեղ սահմանները, իշխանության ձևերը, հանրային խորհրդանիշները դեռ թեմաներ են լինելու:

Կարևոր է, որ մենք բոլորս խելամիտ արձագանքելու և գործուն միջամտելու մեր ունակությունն ու կարողությունը չկորցնենք։ Չմոռանանք, որ նույնիսկ սահմանների մեջ, նույնիսկ «իրական» օրակարգի պայմաններում, «Նվիրական Երկիրը» ոչ միայն պահպանելի է, այլև՝ մեր ուղեցույցը մնալու այլընտրանք չունի»:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ի՞նչ վարկած ունի Սեյրան Օհանյանը․ հիմա ողջ իրողությունը կներկայացնեմ (video) #ՀԻՄԱ․ Ադրբեջանցիների 2-րդ հարձակումից 3 տարի անցավ, շուտ արե՛ք, հավաքվեք․ Անաստաս Իսրայելյան (video) Սպանություն կատարողին Մասիս Մելքոնյանը մեկ օր չի ազատազրկել․ Զարուհի Փոստանջյանը մանրամասնում է (video) «Երբ բանավիճում են Նիկոլի՝ Հովիկն ու Դոգի՝ Գևորգը» (video) Իշխանականները ձեզանից ավելի շատ են զզվում, քան ընդդիմադիրները․ լրագրողը՝ Ավինյանին (video) «Ստացա՞ք՝ Հովիկ Աղազարյանը թքեց բոլորիդ վրա» (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը երեկ հայտարարեց, որ ջնջելու է․ Էրդողանը կփրկի՞ նրան․․․ Զարուհի Փոստանջյան (video) Երեկ Նիկոլը բարկացավ, ասեց՝ ձեր ներկայացնումը չի արտացոլում իմ գաղափարները, նվաստացրեց, գուցե կպատժի. Անուշ Պողոսյան ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է. Գևորգ Ստեփանյան Իրենք երկրային կյանքում ուրախանում են․ ՔՊ-ականը զոհերին չհիշելու եւ համերգ կազմակերպելու մասին (video) Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել. Արա Պողոսյան ՀՀ թոշակները` ըստ գնողունակության պարիտետի. Հրայր Կամենդատյան Բա իհարկե կանգնելու եմ ժողովրդի կողքն ու առաջ եմ գնալու․ Գագիկ Ծառուկյան (video) Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը Ինչ է եղել ԱՆԻՖ-ում. Ավինյանը ուշագրավ բացահայտում արեց (video) Ցանկապատից որ զառանցում էր, մեկդ ինչու՞ բերանը չփակեցիք օրինակ բերելով այն փաստը, որ Ադրբեջանում թքած ունեն ցանկապատիդ վրա Ով է Ստեփանակերտում Ալիևի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը «Զոհվածի մայրը չի՛ ներել իր որդուն սպանողներին, որոնք «Կրթվելը նորաձև են» քարոզում»․ Արշակ Զաքարյան (video) Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրադրության կայունացմանը Սիրիայում «Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասեմ՝ ինչ կարող ես անել». Ռուբեն Մելիքյան «Kia»-ն Օհանավանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է Կարամ գնամ մինչև պապուս հասնեմ․ Տիգրան Ավինյանը պատմում է իր հարստությունից (video) Ոնց կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել. Ճարտարապետ Պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը վերականգնվել է. ՔԿ Պետք է փոխել փոքրիկ խմբակին, որն առաջնորդվում է ինչ էլ լինի, իրենց պարտված չեն համարի բանաձևով. Քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am