Կոտայքի մարզպետի կինը՝ վարչապետի աշխատակազմում. ինչ ունեցվածք ունեն ամուսինները. «Ժողովուրդ»

Armlur.am գրում է. «Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին, մինչ այդ նա եղել է Գառնի համայնքի ղեկավարը։

Մինչեւ մարզպետ դառնալը նա ունեցել է համատեղ սեփականությամբ երկու հողամաս եւ բազմաբնակելի շենքում մեկ բնակարան միանձնյա սեփականությամբ, որը գտնվում է Նոր Նորքում և ձեռք է բերվել 2000 թվականին։ 2019 թվականին նա համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան Արաբկիր վարչական շրջանում։ Մարզպետ դառնալուց գրեթե 1 տարի անց նա ձեռք է բերել անհատական բնակելի տուն Գառնի համայնքում, որը, մեր տեղեկություններով, ժառանգություն է ստացել․ սակայն նշված մյուս անշարժ գույքերից ոչ մեկի ձեռքբերման եղանակը նշված չէ։

Սահակյանը նախորդ տարի, համաձայն 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի, ձեռք է բերել 14 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Jeep մակնիշի մեքենա։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 539 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ։

Ահարոն Սահակյանը 15 մլն 73 հազար դրամ տարեկան եկամուտ է հայտարարագրել, որը աշխատանքի վարձատրություն է եղել Կոտայքի մարզպետի աշխատակազմից։

Սահակյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 617 հազար դրամ, որից 12 մլն 617 հազար դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Կոտայքի մարզպետի կնոջ` Ռոզա Ասատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա աշխատում է 4 տարբեր տեղերում, սակայն մարզպետի հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատում է վարչապետի աշխատակազմում։

Հարց է առաջանում, թե ինչպես է Ռոզա Ասատրյանը միաժամանակ աշխատում վարչապետի աշխատակազմում, որտեղից ստացել է 1,1 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում, որտեղից ստացել է 6,6 մլն դրամ աշխատանքի վարձատրություն, Գառնիի մանկապարտեզում, որտեղից վաստակել է 87 հազար դրամ,
«Ծաղկահովիտի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից ստացել է 1 մլն 21 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։

Մարզպետի կինը նաեւ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ստացել Գառնիի համայնքապետարանի աշխատակազմից՝ 1,7 մլն դրամ։

Հարց է առաջանում, թե ինչպես մեկ անձը կարող է մի քանի պետական հիմնարկում աշխատել։ Նույնիսկ եթե պայմանագրային հիմունքներով է ծառայություն մատուցում, միևնույնն է անհասկանալի է, թե ինչպես է համատեղում դրանք»։

դիտվել է 66 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Նիկոլը երեկ հայտարարեց, որ ջնջելու է․ Էրդողանը կփրկի՞ նրան․․․ Զարուհի Փոստանջյան (video) Երեկ Նիկոլը բարկացավ, ասեց՝ ձեր ներկայացնումը չի արտացոլում իմ գաղափարները, նվաստացրեց, գուցե կպատժի. Անուշ Պողոսյան ՔՊ-ի ու Ավինյանի տրանսպորտային «բարեփոխումը» տապալված է. Գևորգ Ստեփանյան Իրենք երկրային կյանքում ուրախանում են․ ՔՊ-ականը զոհերին չհիշելու եւ համերգ կազմակերպելու մասին (video) Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել. Արա Պողոսյան ՀՀ թոշակները` ըստ գնողունակության պարիտետի. Հրայր Կամենդատյան Բա իհարկե կանգնելու եմ ժողովրդի կողքն ու առաջ եմ գնալու․ Գագիկ Ծառուկյան (video) Թուրքիայում մեծ ոգեւորություն է առաջացրել հայկական անձնագրերում ելքի/մուտքի կնիքներից Արարատ լեռը հանելու որոշումը Ինչ է եղել ԱՆԻՖ-ում. Ավինյանը ուշագրավ բացահայտում արեց (video) Ցանկապատից որ զառանցում էր, մեկդ ինչու՞ բերանը չփակեցիք օրինակ բերելով այն փաստը, որ Ադրբեջանում թքած ունեն ցանկապատիդ վրա Ով է Ստեփանակերտում Ալիևի դեմ մահափորձ կատարած Կարեն Ավանեսյանը «Զոհվածի մայրը չի՛ ներել իր որդուն սպանողներին, որոնք «Կրթվելը նորաձև են» քարոզում»․ Արշակ Զաքարյան (video) Ռուսաստանը պատրաստ է աջակցել իրադրության կայունացմանը Սիրիայում «Մկո ջան, քեզ ստորացա՞ծ ես զգում, ասեմ՝ ինչ կարող ես անել». Ռուբեն Մելիքյան «Kia»-ն Օհանավանում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է Կարամ գնամ մինչև պապուս հասնեմ․ Տիգրան Ավինյանը պատմում է իր հարստությունից (video) Ոնց կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել. Ճարտարապետ Պետությանը պատճառված վնասից 50 մլն դրամը վերականգնվել է. ՔԿ Պետք է փոխել փոքրիկ խմբակին, որն առաջնորդվում է ինչ էլ լինի, իրենց պարտված չեն համարի բանաձևով. Քաղաքագետ Ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հատուկ միջազգային պայմանագիր պետք չէ, քանզի այլևս խոչընդոտ չկա․ Դանիելյան Ակնհայտ ազդանշան է, որ «Իրական Հայաստան» հայեցակարգը ցանկապատ «դնելու» մասին է, և ոչ միայն սահմանների վրա, այլև՝ հանրային խոսքի. Անանյան Նիկոլյան իշխանությունը սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև՝ գեղարվեստական բեմադրությունները «Պահը եկել էր, դառնայիք էդ նոր ուժը»․ Մարգարիտ Եսայան Այս ամենն ի ցույց է դնում, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում․ Աբրահամյան Կոտայքի մարզպետի կինը՝ վարչապետի աշխատակազմում. ինչ ունեցվածք ունեն ամուսինները. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am