Ըստ Նիկոլ Փաշինյանի` հայրենիքի յուրաքանչյուր սանտիմետրի համար պայքարելը շատ անորոշ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀանդԱրտ մշակութային այգում ներկա է գտնվել «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը: Այն բեմադրվել է Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա։
Սցենարի հեղինակը և ռեժիսորը Տիգրան Գյուլումյանն է:
Ներկայացումից հետո Փաշինյանը տարակուսեց` ու ի՞նչ, էս ամեն ինչը, էս հուզականության հետևությունը ո՞րն ա: Հանդիսատես մի կին պատասխանեց. «Պետք է սիրել հայրենիքն ու պայքարել յուրաքանչյուր սանտիմետրի համար»: Պատասխանը դուր չեկավ Փաշինյանին. «Էդ էլ ա շատ անորոշ»: