«Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել` որպես փակ, չզեկուցվող հարց». Լիլիթ Բլեյան

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանապահ ծառայության կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու պաշտոնական հիմնավորումը հնչում է այսպես. «Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես նաև սահմանային վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է վերանայել դրանց ձևերը»։
Առանց Արարատի` դրոշմն ավելի ճանաչելի, ընթեռնելի ու դժվար կեղծելի՞ է դառնում։ Գոնե տրամաբանական հիմնավորում չե՞ն կարողացել հորինել։
Ինչո՞ւ է այս որոշումն ընդունվել` որպես փակ, չզեկուցվող հարց, հանրությունից գաղտնի։ Էդ գաղտնիության հիմնավորո՞ւմը որն է։ «Սղղացնենք-անցնի» պետական ծրագրի շրջանակներո՞ւմ։
Ո՞վ և ինչպե՞ս կարող է բողոքարկել այս որոշումը»։