Թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

««Իսկ որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին…», կնիքի արդեն հայտնի պատմության վերաբերյալ գրում է սոցապ նորանշանակ նախարար Թորոսյանը:

Շատ հետաքրքիր է, այդ ի՞նչ ժամանակակից պահանջներ են, որ ներկայացվում են: Իսկ նախարարը կարո՞ղ է ներկայացնել այդ «ներկայացվող ժամանակակից պահանջները»: Որտե՞ղ են դրանք, ո՞վ է ներկայացնում որևէ պահանջ պետությունների ինքնիշխան իրավունքի՝ սահմանահատման կնիքի առնչությամբ:

Ում և ինչո՞վ էր «խանգարում» Արարատ լեռան պատկերը:

Այն կարող էր «խանգարել» միայն Թուրքիային ու Ադրբեջանին, այն էլ ոչ թե իսկապես խանգարելու իմաստով, այլ ընդամենը լիներ միջոց, առիթ՝ Հայաստանին պահանջ ներկայացնելու: Այդ կերպ իհարկե թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը:

Եթե որևէ մեկը մտածում է, թե, օրինակ հանելով Արարատի պատկերը, կամ այլևայլ գործողություններ անելով հնարավոր է զրկել Թուրքիային ու Ադրբեջանին առիթից, մեղմ ասած չարաչար սխալվում է, իսկ պարզ ասած՝ գտնվում է «քաղաքական անմեղսունակության» վիճակում:

Այդպես օրինակ, Արցախի կորստի հարցում սեփական պատասխանատվությունը քողարկելու համար, կառավարող քաղաքական ուժը «բացատրում» էր, որ այդպիսով չունենալով Ադրբեջանի հանդեպ ոչ մի «պարտք ու պահանջ», Հայաստանը Ադրբեջանին է զրկում Հայաստանի հանդեպ այդպիսին ունենալու հիմքից, առիթից:

Անցնող ժամանակաշրջանը վկայեց, որ այդ «բացատրությունները» այլ բան չէին, քան քաղաքական «անմեղսունակություն» կամ պարզապես պրոպագանդիստական մանիպուլյացիա, որովհետև Ադրբեջանը շարունակեց ու շարունակում է Հայաստանի հանդեպ պահանջները:

Որովհետև, Ադրբեջանը զբաղվում է քաղաքականությամբ, այն էլ մեծ քաղաքականությամբ, որքան էլ ցավալի է դա խոստովանել: Հայաստանն այդ իմաստով զբաղվում է պարզապես սեփական հանրության հանդեպ մեծ երեսպաշտությամբ»:

 

դիտվել է 632 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am