Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ․ Սուրենյանց

Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման՝ 2025թ․ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կնիքները «համապատասխանեցվել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։

«Իրական Հայաստանի», այսպես կոչված, գաղափարախոսությունը ՔՊ ծրագիրն է, որը պետք է հաստատվի այդ կուսակցության սեպտեմբերի 20-ի համագումարում:

Ինչո՞ւ պիտի պետական կնիքները համապատասխանեն կուսակցական գաղափարախոսությանը, այլ ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական զինանշանին։

Սա վտանգավոր շեղում է՝ պետությունը նույնացնել կուսակցության հետ։

Արարատ լեռան պատկերը մեր զինանշանի վրա չի նշանակում տարածքային հավակնություն Թուրքիայի նկատմամբ։ Դա մեր քաղաքակրթական հիշողության, ազգային ինքնության և մշակութային ժառանգության խորհրդանիշն է։

Միջազգային փորձը հստակ ապացուցում է՝

Հունգարիայի զինանշանը ներառում է պատմական տարածքներ, որոնք այսօր Հունգարիայի կազմում չեն։

Լիտվան, Ֆինլանդիան, Հնդկաստանը նույնպես իրենց խորհրդանիշներում պահպանում են պատմական-մշակութային պատկերներ, որոնք այժմ չեն մտնում իրենց տարածքի մեջ։

Եվ ոչ ոք դրանք չի համարում տարածքային հավակնություն։

Արարատը հեռացնելը պետական խորհրդանիշներից, կնիքներից՝

1․ Քաղաքակրթական ինքնության խմբագրման փորձ է,

2․ ՀՀ դելեգիտիմացման վտանգավոր ուղերձ միջազգային հարթակներում,

3․ Կուսակցական շահի գերադասում պետական շահի նկատմամբ։

Արարատը մեր անցյալի, մեր պատմական հիշողության և մեր ապագայի խորհրդանիշն է։

Այն պահպանվել է և պետք է պահպանվի պետական խորհրդանիշներում՝ որպես ազգային ինքնության առանցք, և դա երբեք չի կարող մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Թուրքիայի նկատմամբ»,- գրել է նա։

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Թե Բաքուն, թե Անկարան «փափուկ շանտաժի» տրամաբանությամբ «կլանում» են Հայաստանի կառավարությանը. Հակոբ Բադալյան «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել 31-ամյա հետիոտնի «Արարատ 73»-ի հարցը ո՞նց եք լուծելու, կամ «Արարատ» կոնյակի, կամ Արարատ համայնքի․ Ռուբեն Մխիթարյան Արարատը մեր քաղաքակրթական ինքնության խորհրդանիշ է և ոչ երբեք տարածքային պահանջ․ Սուրենյանց Մալաթիայի թաղապետարանի մոտ Opel-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում Լևոն Մնացականյանն այն մարդկանցից է, ում շնորհիվ կաշկանդվում եմ խոսել իմ երրորդական զրկանքների մասին Կյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ռիկի Հատոնը Վեհափառ Հայրապետը կ՚օրհնէ հաւատացեալ ժողովուրդը Քրիստոսի խաչափայտի սուրբ մասունքով Ձեր առաքինության մասին բազմաթիվ փաստեր կմեջբերեի, եթե չլիներ չվնասելու մտահոգությունս. Աշոտ Ղուլյան Արցախի պահպանման համար ամեն ինչ տված, այսօր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալը նշում է 60-ամյակը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Mercedes CLS»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և կողաշրջվել Համլետ Մխիթարյանը կդառնար 63 տարեկան․ Հենրիխն արձագանքել է Փյունիկի գրառմանը Ո՞ր կետում են ավարտվելու այս պահանջները, երբ հասնելու ենք «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին Կրթահամալիրի 76-ամյա աշխատակիցը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել 16-ամյա սովորողի նկատմամբ Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ Մերժեք եսասիրությունն ու փառամոլությունը․ Խաչվերացի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թուրքիայի գլխավոր շտաբի պետը կայցելի Ադրբեջան Այսօր էլ մեր ժողովուրդը ապրում է իր խաչելությունը՝ հույս ունենալով, որ գալու է Տիրոջ Հարությունը Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը Թուրքիան չի ճանաչում Հայաստանի ինքնիշխան տեղանունները և Սյունիքը դիտարկում է այլ հարթության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am