Վելայաթիին օգտագործել է Առան տեղանունը՝ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամում գրում է. «Վերջերս «ալ-Արաբիա» ալիքին հարցազրույցում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը վիրավորական բնորոշումներ էր տվել Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիին, ինչը չէր կարող անպատասխան մնալ։
Վելայաթին օրերս անդրադառնալով արհեստածին Ադրբեջանում անցկացվելիք ռաբբիների համաժողովի մասին լուրերին, ոչ միայն խիստ քննադատության է ենթարկել Բաքվի բարբարոսական վարչախումբը, այլ նաև, թերևս, իրանցի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն արհեստածին Ադրբեջանի համար զուգահեռաբար օգտագործել է Առան տեղանունը՝ իրանական դիվանագիտությանը բնորոշ նրբությամբ հարցականի տակ դնելով դրա Ադրբեջան կոչվելու իրավունքը։
Բանն այն է, որ 1918թ. օսմանյան ջարդարար էքսպեդիցիոն կորպուսի սվինների օգնությամբ Արևելյան Այսրկովկասում, այսպես կոչված, Ադրբեջան անվանումով արհեստածին կազմավորման ձևավորումը տեղի է ունեցել, մեծամասամբ, հենց Կուրի ձախափնյա Առան (հայկական ավանդույթում՝ Աղվանք նաև Առան) երկրամասի տարածքում՝ բնիկ իրանական Ատրպատական երկրամասի անվան յուրացմամբ։