Անընդհատ հիշեցրեք այս մարդուն, որ պարտությունը հաղթանակ չէ

Անընդհատ, անընդհատ… երբ խոսում է խաղաղությունից, հիշեցրեք, որ նա, գերագույն հրամանատարը, 44-օրյա պատերազմում երկիրը տարել է պարտության։ Մնացած հանձնումներն ու զիջումները դրա բնական շարունակությունն են։ Պարտությունը պարտություն է, կապիտուլյացիան՝ կապիտուլյացիա։ Դա հաղթանակ չէ, և խաղաղության պայմանների թելադրողն ինքը չէ։ Ինքը ներկա է, բացակայի կարգավիճակով։

Պետք է բացատրել, թե ո՞րն է պարտության ու հաղթանակի տարբերությունը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱԺ հատուկ նիստում հնչած նրա հայտարարությունը պարզապես իր ուղեղի «արգասիքն էր»՝ ոչ ամբողջ մարդկության ճշմարտություն. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և ինչ էլ լինի՝ մենք չենք դադարի քայլել, չենք դադարի ընթանալ, չենք դադարի պայքարել՝ հանուն մեր ազգային հաղթանակի, հանուն Հայաստանի հաղթանակի, հանուն Արցախի հաղթանակի, հանուն հայ ժողովրդի հաղթանակի…» Այժմ դու քայլո՞ւմ ես… ֆիզիկական իմաստով՝ այո, ողջ աշխարհը ոտքիդ տակ է, բայց երկիրը չի քայլում։ Երկիրը հետքայլ է անում, ընկղմվում նորանոր կորուստների մեջ։

Ո՞րն է մեր ազգային հաղթանակը, ո՞րն է հանուն Արցախի հաղթանակը… Հայաստանի տարածքները հանձնե՞լը, ՀՀ տարածքներից հետ քաշվե՞լը, հակառակորդի դրոշները մեր հողում ծածանե՞լը, մեր գերիներին նվաստացնե՞լը, Հայաստանը Ադրբեջան անվանե՞լը… Դա՞ է «հաղթանակը»։

Այ եթե 44-օրյա պատերազմից հետո գիտակցեիր, որ պարտությունը պարտություն է, և հրաժարական տայիր, մենք այս վիճակին չէինք հասնի։ Բայց ոչ… դու քայլում ես, բայց երկիրը հետքայլում է, իսկ մեր կորուստները շարունակում են աճել։

Հիշեցրեք Փաշինյանին, երբ «խաղաղության» մասին խոսում է. պարտությունը չի հագնում հաղթանակի շոր։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 526 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am