Դիանա Գասպարյանը մի պատմությունից չպրծած՝ մյուսի մեջ է ընկնում

Էջմիածնում չարաշահումների քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող Էջմիածնի նախկին համայնքապետ ՔՊ-ական Դիանա Գասպարյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարել է բանավոր դիտողություն՝ ազատելով վարչական պատասխանատվությունից։ Ըստ հանձնաժողովի՝ Դիանա Գասպարյանի կողմից 2024 թվականի հայտարարագիրը հանձնված եւ հրապարակված չէ հայտարարագրերի ցանկում։ Հանձնաժողովը դեռեւս այս տարվա ապրիլի 7-ին այն ժամանակվա Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին է դիմել՝ փոխօգնության կարգով՝ խնդրելով ծանուցումները տրամադրել մարզի պաշտոնատար անձանց, ապրիլի 8-ին Դիանա Գասպարյանը ստացել է համապատասխան ծանուցումը, սակայն 30-օրա ժամկետում հայտարարագիրը կրկին չի ներկայացրել։ Դիանա Գասպարյանը մի քանի անգամ դիմել է ԿԿՀ-ին՝ խնդրելով հետաձգել  նիստը, ինչը բավարարվել է, վերջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 5-ին, որին Գասպարյանը կրկին չի ներկայացել եւ նրա բացակայությամբ հանձնաժողովը քննել է գործը, որոշում կայացրել։

Հանձնաժողովը նշել է նաեւ, որ Գասպարյանի հայտարարագիրը գործի քննության օրը հանձնվել է հանձնաժողովին, այսինքն՝ նախկին պաշտոնյան ժամկետներն է խախտել։

Փաստենք, որ ԿԿՀ-ն մեղմ է գտնվել ՔՊ-ականի նկատմամբ, նմանատիպ դեպքերում հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկում անձանց՝ 200 հազար դրամի չափով։ Օրինակ՝ մենք գրել էինք, որ վերջերս հայտարարագիրը  համապատասխան ժամկետում չներկայացնելու համար 200 հազարով տուգանվել է փաստաբան Հայկ Ալումյանը։

Հիշեցնենք, որ նախկին համայնքապետի և նրա ընտանիքի շուրջ աղմկահարույց պատմությունների պակաս չկա։ Հիշեցնենք, որ Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում. Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը հողը գնել էր Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդից, ապա օտարել Վաղարշապատի քաղաքապետի սկեսրոջը պատկանող «Նարե պլյուս» ընկերությանը։ Այս տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց, նրան եւ իր ընտանիքի անդամներին մեղադրանք առաջադրվեց։ Ամիսներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Գասպարյանի ամուսնու ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել սպանություն, կասկածյալը Գասպարյանի ամուսնու ընկերն է, որը փախուստի մեջ է:

hraparak.am

դիտվել է 472 անգամ
Լրահոս
«Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am