Խաղաղություն՝ օտար դրոշո՞վ ու զինվորո՞վ․ մեռնելի՛ք է սա

Երբ իշխանությունը հայտարարում է, թե խաղաղությունը ծեծում է  մեր դուռը, արժե հարց տալ․ իսկ ի՞նչ խաղաղություն է դա, եթե դուռը բացելիս առաջինը տեսնում ես օտար զինվորին։
Խաղաղությունը չի կարող լինել այն վայրում, որտեղ թշնամու բանակը շարունակում է կանգնած մնալ մեր հողում։ Դա խաղաղություն չէ, դա հիշեցում է պարտության մասին։

Խաղաղություն չի լինում այնտեղ, որտեղ քո որդիները դեռևս գերության մեջ են, որովհետև խաղաղության ժամանակ գերու ճիչ չկա, մայրերի սիրտը չի փոթորկվում, ծակծկում անորոշության մեջ։
Խաղաղություն չի լինում  այնտեղ, որտեղ քո հայրենակիցը մնում է օտար երկրում՝ որովհետև իր իսկ տունը նրա համար փակ է։ Դա խաղաղություն չէ, դա հայրենազրկում է, դատարկ գյուղերի լռություն։ 
Երբ պարտված, ուժասպառ երկիրը ստիպված է ընդունել ամեն ինչ՝ առանց իր ժողովրդի երազանքները, կամքը հաշվի առնելու, այդտեղ խաղաղություն չեն կնքում։ Այդտեղ պարզապես թելադրում են լռություն՝ որը նման է խաղաղության  միայն արտաքուստ։

Ճշմարիտ խաղաղությունը ծնվում է հավասարների ձեռքսեղմումից։ Այն ժամանակ, երբ երկու կողմը թեթևացած շունչ են քաշում, ոչ թե պարտադրանք, բեռ են զգում  իրենց ուսերին։ Պարտվածի գլխին դրված թուղթը, որքան էլ անվանվի «խաղաղություն», իրականում միայն պարտադրանք է՝ լռության անունով։

Բայց ինչու՞ է իշխանությունը շարունակում այս դադարն անվանել խաղաղություն։ Որովհետև նա ունի մեկ շահ՝ պարտությունը ներկայացնել որպես ձեռքբերում, խայտառակությունը՝ որպես հաջողություն։ Նա լավ գիտի, որ սա խաղաղություն չէ, բայց նրան պետք է իր իշխանության պահպանման համար, որպեսզի ժողովուրդը մոռանա ցավը և ընդունի պարտադրանքը որպես իրականություն։ Եվ եթե իշխանությունը մեզ ասում է՝ սա՛ է խաղաղությունը, ապա պետք է ունենալ քաջություն արձագանքելու․ սա խաղաղություն չէ։ Սա ընդամենը կարճ դադար է՝ մեր արժանապատվության հաշվին։ Տան բանալին տվել ու խաղաղ ապրելու՞ց եք խոսում․ խաղաղություն՝ օտար դրոշո՞վ ու զինվորո՞վ․․․ Մեռնելիք է սա։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 349 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am