«Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ, քաղաքագետ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ լրատվականներում տարածված այս լուսանկարում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն է, ով մտերմիկ, տվյալ դեպքում՝ եղբայրական զրույցի մեջ է Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ․ նկարից ակնհայտ է դառնում, որ առկա մթնոլորտը ոչ միայն դիվանագիտական միջավայրին բնորոշ շփում է, այլև հստակ քաղաքական ուղերձ։

Նախ՝ նշեմ, որ դիվանագիտության մեջ կողմերի հանդիպումն ու շփումը բնական գործընթաց է, սակայն կարևոր է տարբերակել պարտադիր շփումները և դրանց հանրային ներկայացման ձևը։ Ըստ էության՝ այս լուսանկարը չի փոխանցում զուտ պաշտոնական հարաբերություն, այլ ցուցադրում է անկաշկանդ, գրեթե բարեկամական մթնոլորտ։

Նման կադրերը միջազգային հարթակներում կարող են ընկալվել որպես Հայաստանի կողմից Ադրբեջանի օրակարգին հերթական անգամ հարմարվելու դրսևորում։ Թերևս գաղտնիք չէ, որ Հաջիևը երկար տարիներ եղել է Ալիևի արտաքին քարոզչության առանցքային դեմքերից, և նրա հետ ջերմ շփման հրապարակայնացումը թույլ է տալիս Բաքվին ցույց տալ, որ հարաբերությունների «բեկումը» տեղի է ունենում Հայաստանի համաձայնությամբ։

Այստեղ Հայաստանը արտաքին գործընկերների աչքում ներկայանում է ոչ թե որպես կոշտ ու պահանջատեր կողմ, այլ որպես համակերպված և նույնիսկ բարեկամական տրամադրությամբ ներկայացվող դերակատար, դա նվազեցնում է մեր մանևրելու հնարավորությունները բանակցային սեղանի շուրջ։

Ադրբեջանը տարիներ շարունակ Հայաստանի դեմ վարել է բացահայտ թշնամական քարոզչություն, որի հիմնական խոսափողն ու գլխավոր քարոզիչը եղել է նույն Հաջիևը։ Այսօր նրա հետ այս «բարեկամական կադրերը» տարածվում են միջազգային դաշտում՝ որպես ապացույց, որ Հայաստանը ոչ միայն զիջումների է պատրաստ, այլ արդեն ներքուստ հաշտված է պարտվածի կարգավիճակի հետ։

Այստեղ առկա է հասարակական ընկալումների և արտաքին ուղերձների հակասություն. այն, ինչ իշխանությունը ներկայացնում է որպես «խաղաղության օրակարգի» քայլ, հանրային դաշտում ընկալվում է այլ կերպ։ Արդյունքում ստեղծվում է հակասություն՝ արտաքինում Հայաստանի հարմարվողականության պատկերի և ներսում հասարակական դժգոհության միջև։

Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը։ Այն, ինչ կարող էր մնալ դիվանագիտական աշխատանքի տեխնիկական դաշտում, վերածվել է քաղաքական ուղերձի։ Իսկ այդ ուղերձը միջազգային լսարանին ցույց է տալիս Հայաստանը որպես թուլացած կողմ, իսկ ներքին լսարանին՝ որպես սեփական շահերի պաշտպանության ունակ չեղող պետություն»:

դիտվել է 185 անգամ
Լրահոս
Հեծանվային մշակույթը լավ բան է, բայց առաջնային մոտիվը քարոզչությունն է․ Հակոբ Բադալյան Գյումրիում ցուցադրվել է Արցախի մասին պատմող «Լինում է, չի լինում» ֆիլմը Հրդեհ՝ Արմաշի տներից մեկում Յուվեցի Կարոյի տղան չի փակել պարտքերը Հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում Խաղաղություն՝ օտար դրոշո՞վ ու զինվորո՞վ․ մեռնելի՛ք է սա Կա՞ ազգ, որի ամենահարուստ ներկայացուցիչն իրեն զոհաբերում է հանուն եկեղեցու Սեպտեմբերյան ագրեսիայի 3–րդ տարին է, իսկ Փաշինյանը «Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար է անցկացնում ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Գալստյան Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան «Լուսանկարի իրական վտանգը ոչ թե հանդիպման փաստն է, այլ դրա ներկայացման ձևը». Արմեն Հովասափյան Կալասը հայտարարել է ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների բարելավման մտադրության մասին ՄԱԿ-ի 46 պետություն Լեհաստանի օդային տարածքի խախտումները դատապարտող համատեղ հռչակագիր է ստորագրել Որտեղի՞ց Ֆիդանին վստահություն, որ 2026-ի առաջին կեսին խաղաղության պայմանագիր կլինի․ Սուրենյանց Նաիրիտ ենթակայանում մահացած երիտասարդն արցախցի էր Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, երբ ՆԱՏՕ երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը Խոշոր վթար Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2022թ. սեպտեմբերից մինչ այսօր մեր տարածքային կորուստները չեն վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան Էջմիածնում ճանապարհի հետ ասֆալտապատել են նաև կոյուղաջրերի հեռացման դիտահորը Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքով 1,5 ամյա երեխային կծել է իրենց սեփական 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է ԱԱ. ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ Ստեփան Սամվելյանը, որը տառապում է ծանր հիվանդությամբ, միայնակ չի կարողանում օգտվել նման զուգարանից․ ահազանգ էս իշխանությունը խոպան է եկել․ թքա՛ծ, թե էս աղքատ պետության արտաքին պարտքը որքան կավելանա․ Կարինե Հարությունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am