Ստեփան Սամվելյանը, որը տառապում է ծանր հիվանդությամբ, միայնակ չի կարողանում օգտվել նման զուգարանից․ ահազանգ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է․

Դաժան` անմարդկային վերաբերմունքի մասին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին
ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին
Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին
ՀՀ Արդարադատության նախարարին
ՀՀ Առողջապահության նախարարին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ գլխավոր դատախազին

ՄԵՂԱԴՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ

13 սեպտեմբեր, 2025 թվական

Հարգելի գործընկերներ,

Սույնով դիմում եմ որպես Ստեփան Սամվելյանի փաստաբան, ով ներկայումս շարունակվում է ապօրինաբր պահվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։ Կրկին պարտավոր եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նրա առողջական վիճակի և կալանքի ընթացքում նրա իրավունքների խախտմանը ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորմանը:

Ստեփան Սամվելյանը տառապում էր երիկամային քրոնիկ անբավարարության 4-րդ աստիճանով, որը կալանքի ընթացքում բավարար բուժում չստանալու ու համապատասխան խնամք չտրամադրվելու պատճառով սրվել է և 2025 թվականի սեպտեմբերի 1-ին հասել է վերջին՝ տերմինալ փուլին։ Այս փուլում առանց հեմոդիալիզի նրա կյանքը անմիջապես վտանգված է։
Չնայած դրան՝ մինչ օրս իշխանությունները հրաժարվում են ապահովել այս կենսական նշանակության բուժումը։

Համաձայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ ստորաբաժանմամ թերապևտիկ բաժանմունքի ղեկավարի` 03.09.2025 թվականին կողմից տրված տեղեկանքի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի` 01.09.2025 թվականին կողմից տրված դուրսգրման էպիկիրիզի Ստեփան Սամվելյանի առաղջական վիճակը ծանր է և նա տառապում է խրոնիկ երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլ:

Այսինքն, նրա կալանքը առնվազն` անհամատեղելի է ՀՀ կառավարության 04.11.2021 թվականի N 1818-Ն որոշման 53-րդ կետով նախատեսված հիվանդության հետ:

Ստեփան Սամվելյանը ներկայումս գտնվում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Մասնավորապես, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (ԽԿԿ)-ն 2024 թվականի նոյեմբերի 13-ին հրապարակել է Հայաստան կատարած այցի արդյունքներով զեկույց, որտեղ մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է Դատապարտյալների հիվանդանոցին, ապա այնտեղ կենսապայմանները 2019 թվականի պարբերական այցելությունից ի վեր ավելի են վատթարացրել, ամբողջ հաստատությունը գտնվում է խորը խարխուլ վիճակում (բացառությամբ հիվանդների սեփական ֆինանսական միջոցներով նախկինում վերանորոգված որոշ սենյակների)»: Ամփոփելով՝ Դատապարտյալների հիվանդանոցի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, և Կոմիտեն կոչ է արել Հայաստանի իշխանություններին շուտ փակել այն, իսկ մինչ այդ՝ դրա օգտագործումը սահմանափակել բացառապես այն դեպքերում, երբ քաղաքացիական հիվանդանոցներում հոսպիտալացման այլընտրանքային հնարավորություն առկա չէ։

Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության համար միջազգային մոնիտորինգային եզրակացությունները պարտադիր բնույթ ունեն, իշխանությունները դրանք չեն իրականացնում: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվում է մի մարդ, ով կանգնած է կյանքի կորուստի անմիջական վտանգի առաջ՝ առանց բուժօգնության, առանց բժշկական մշտական վերահսկողության և առանց անհրաժեշտ դեղորայքի տրամադրման։

Ոչ միայն Հայաստանի Հանրապետութվյան կառավարության գործելակերպն է մտահոգիչ՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի հանձնարարությունները չկատարելու առումով, այլ նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանի՝ որպես տվյալ կառույցի անդամ-փորձագետ, ով չի հետևում այդ հանձնարարականների կատարմանը և շարունակում է իր պասիվ գործելակերպը։ Նա լուռ սպասում է՝ քաջատեղյակ լինելով Ստեփան Սամվելյանի առողջության վատթարացման մասին և տանջանքներին այն հաստատությունում, որի պայմանները առողջապահական հաստատությանը չեն համապատասխանում, ինչպես նշել է ԽԿԿ-ն, որի անդամ-փորձագետ է տիկին Մանասյանը:

2025 թվականի սեպտեմբերի 12-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կայացած այցելությանս ընթացքում Ստեփան Սամվելյանը տեղեկացրեց ինձ ևս մեկ այլ խնդրի մասին։ Նրան տրամադրված միակ զուգարանը այսպես կոչված «թուրքական զուգարան» է՝ առանց զուգարանակոնքի, որը պահանջում է ցած իջնել և կանգնել կքանիստ դիրքում։

Սակայն, իր առողջական վիճակի՝ գլխապտույտի, մկանային թուլության, ոտքերի այտուցների և ցավերի պատճառով, նա գործնականում լիարծեք չի կարողանում օգտվել նման զուգարանից։ Նա չի ստանում ոչ մի օգնություն կամ այլընտրանքային լուծում (նստարանով զուգարան, շարժական աթոռ, բռնակի առկայություն)։

Ստեփան Սամվելյանն ինձ տեղեկացրեց, որ զուգարանից օգտվելու յուրաքանչյուր փորձի ժամանակ նրա գլուխը պտտվում է, և նա ի զորու չէ միայնակ՝ առանց օգնության, օգտվելու զուգարանից, որը չունի նստարան:

Նա ունի գլխապտույտ և հավասարակշռության խանգարում, որը պայմանավորված է երիկամային անբավարարության տերմինալ փուլում զարգացող ծանր նյութափոխանակային խանգարումներով և ինսուլտի հետո գլխուղեղի հիվանդությամբ։ Նման վիճակը կարող է բերել արյան ճնշման կտրուկ անկման, գլխապտույտի և թուլության, գետնին ընկնելու և գանգի վնասվածքի և ուշագնացության։
Հաշվի առնելով վերը նշվածը՝ պահանջում եմ անհապաղ Ստեփան Սամվելյանին ապահովել նրա առողջական ծանր վիճակին համապատասխան սանիտարական պայմաններով (նստարանով զուգարան, շարժական աթոռ, կամ անձնական օգնականի /խնամակալի/ աջակցություն) գոնե իր բանտախցում:

Հարգանոք`

Զարուհի Փոստանջյան

 

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում Թրամփը պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ, երբ ՆԱՏՕ երկրները դադարեցնեն ռուսական նավթի գնումը Խոշոր վթար Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կան տուժածներ 2022թ. սեպտեմբերից մինչ այսօր մեր տարածքային կորուստները չեն վերականգնվել․ Մեսրոպ Առաքելյան Էջմիածնում ճանապարհի հետ ասֆալտապատել են նաև կոյուղաջրերի հեռացման դիտահորը Վրաստանում բռնագրավել են նախկին ֆինանսիստի ակտիվները. նա փորձել էր լքել երկիրը Հայաստանի տարածքով 1,5 ամյա երեխային կծել է իրենց սեփական 20 օրական շունը․ կարճ ժամանակ անց շունը սատկել է ԱԱ. ըմբիշ Արման Անդրեասյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ Ստեփան Սամվելյանը, որը տառապում է ծանր հիվանդությամբ, միայնակ չի կարողանում օգտվել նման զուգարանից․ ահազանգ էս իշխանությունը խոպան է եկել․ թքա՛ծ, թե էս աղքատ պետության արտաքին պարտքը որքան կավելանա․ Կարինե Հարությունյան ՔՊ-ն Հայաստանի, հայերի, իմ ու քո անունից են այդ ամենն անում․ Արա Պողոսյան Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ՝ վճարի դիմաց Շան կծելու հետևանքով երեխա է տուժել Խրախճանք ժանտախտի օրերին․ Արթուր Խաչատրյան Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է. Գագիկ Ծառուկյան Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում առնվազն 32 զոհ կա Մյանմայում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 19 դպրոցական Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագիրը Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալներն առնվազն 12 զինվոր են սպանել ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները Մեր ուղին միանշանակ պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն Ալիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի Արզնի համայնքի ղեկավար ի վերաբերյալ հերթական նյութերն են կազմվել և փոխանցվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am