ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեք տարի առաջ ադրբեջանցի ասկյարները ներխուժեցին Հայաստան։ Խորը, ապահով թիկունքում գտնվող Ջերմուկը, Քարվաճառն Ադրբեջանին դավադիր կերպով հանձնելուց հետո, դարձավ թշնամու հարձակման թիրախ։ 200-ից ավելի հերոս տղամարդիկ ու կանայք հերոսաբար զոհվեցին։ Թեև գլխավոր շտաբի պետը վստահեցնում էր, որ էսօր էգուց դրանք սոված կմնան ու հետ կքաշվեն, այլապես զինված ուժերը պատրաստ են վերականգնել Հայաստանի տարածքային ամբողւականությունը, թշնամին դեռ մեր տարածքում է։ «Խաղաղ ու ապահով» Հայաստանի տարածքի մի մասը Տավուշի, Գեղարունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի մարզերում գտնվում է թշնամու օկուպացայի ներքո։ Ըստ Նիկոլի՝ թշնամական օկուպացիան հենց խաղաղությունն է:
Հայաստանի իշխանություններն իրենց ուրախ ու երջանիկ են զգում, համերգներ են կազմակերպում, հպարտանում են, թե քանի մարդ է համերգներին մասնակցում։ Ու զարմանալի չէ, որ հենց այսօր, Ադրբեջանական հարձակման օրը, ՔՊ-ական իշխանությունները քեֆ-ուրախություն են կազմակերպում։ Հաց ու խրախճանք։ Հացով չեն կարողանում ապահովել, բայց թանկանոց խրախճանքների մեծ վարպետներ են։ Խրախճանք ժանտախտի օրերին․․․»,- գրել է նա։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը