ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատեց այսպես կոչված Նյու Յորքի հռչակագրի աջակցման բանաձևը, որը Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ մշակված հայտարարություն է: Այն ներկայացնում է Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման սկզբունքները՝ հիմնված անկախ պաղեստինյան պետության ստեղծման վրա։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 142 երկիր, դեմ՝10-ը։ Քվեարկությանը մասնակցած Հայաստանը կողմ է քվեարկել, հարևաններից՝ Վրաստանը, Իրանը չեն մասնակցել, Ադրբեջանը, Թուրքիան՝ կողմ։
Բանաձևին աջակցել են նաև ԵՄ երկրների մեծ մասը, Մեծ Բրիտանիան, արաբական պետությունները, Չինաստանը, ինչպես նաև Ուկրաինան և Ռուսաստանը։
Իսրայելը, ԱՄՆ-ն, Հունգարիան և Արգենտինան դեմ են քվեարկել դրան։
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Մոլդովան և Չեխիան, ձեռնպահ են մնացել։
Բանաձևը դատապարտում է Համասի հարձակումը Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, կոչ է անում ազատ արձակել պատանդներին և նշում է, որ Համասը պետք է «դադարեցնի Գազայի կառավարումը և իր զենքը հանձնի Պաղեստինյան ինքնավարությանը միջազգային հանրության աջակցությամբ»։
Իսրայելը դեմ է փաստաթղթին, քանի որ այն նախատեսում է Իսրայելի կողքին անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ որպես հակամարտության արդարացի ավարտ:
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը