Educational Visionaries Award մրցանակ է շնորհվել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին

Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:

Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար: Ստորև ներկայացվում է Վերոնիկա Զոնաբենդի խոսքը.

«Մեծ պատիվ է այսօր այստեղ լինելն ու այս հեղինակավոր մրցանակը Ռուբենի և իմ անունից ստանալը։ Իհարկե, կցանկանայի այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք:

Խորապես շնորհակալ եմ այսօր ձեզ դիմելու հնարավորության համար։ Չնայած ես ծնվել եմ ռուս-հրեական ընտանիքում, ինձ համարում եմ ընտությամբ հայ՝ Armenian By Choice:

Հայաստանում փոփոխության գաղափարի նկատմամբ Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեց նույնն անել։ Աշխարհն իսկապես ենթարկվում է մեծ փոփոխությունների, և այն համակարգերը, որոնց վրա մենք ժամանակին հույս էինք դնում, փլուզվում են։ Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը հազվադեպ երևույթ է եղել, և մեր սերունդն այսպիսի ժամանակներ նախկինում ևս ապրել է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ կրթությունը միշտ էլ անձնական հզորացման խթանիչ է եղել։ Մեր դեպքում՝ ես ուսումնասիրել եմ ավիատիեզերական ճարտարագիտություն, մինչդեռ Ռուբենը՝ տնտեսագիտություն, և մենք մեծ հավատ ունենք կրթության ազդեցության նկատմամբ։ Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը։ Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Ո՛չ գիտելիքը, ո՛չ արժեքները չեն կարող խլվել մեզանից։

Եվ չնայած հայերը վաղուց ցրված են ամբողջ աշխարհում, միայն միասնության և գիտելիքի փոխանցման միջոցով է, որ մենք մնում ենք կապված միմյանց հետ։ Կրթությունը և ընդհանուր արժեքներն անտեսանելի թելեր են, որոնք մեզ կապում են անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում միմյանցից։

Այսօր, ևս մեկ անգամ, մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ անփոփոխ են՝ մարդկային արժեքները և մեզ միավորող կապերը: Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը՝ որպես ապագայի ուղի։

Ինչ էլ որ անեք կյանքում, պետք է անեք սրտով և սիրով, քանի որ դա միակ բանն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից։ Եվ հիմա, երբ Ռուբենը զրկված է ազատությունից՝ գտնվելով դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է ավելի լավ աշխարհի նկատմամբ նրա անսասան հավատի վկայությունը՝ այնպիսի աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա։

Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին՝ մեր գիտելիքն ու մեր փորձով քաղված դասերը փոխանցելով հաջորդ սերնդին, քանի որ հենց նրանք են մեզ դուրս բերելու վաղվա անորոշություններից։

Եկե՛ք միավորվենք և ինքներս մեզ խոստանանք սովորեցնել, սովորել ու միասին լինել։ Շնորհակալություն այս պատվի համար»։

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ստեփան Սամվելյանը, որը տառապում է ծանր հիվանդությամբ, միայնակ չի կարողանում օգտվել նման զուգարանից․ ահազանգ էս իշխանությունը խոպան է եկել․ թքա՛ծ, թե էս աղքատ պետության արտաքին պարտքը որքան կավելանա․ Կարինե Հարությունյան ՔՊ-ն Հայաստանի, հայերի, իմ ու քո անունից են այդ ամենն անում․ Արա Պողոսյան Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ՝ վճարի դիմաց Շան կծելու հետևանքով երեխա է տուժել Խրախճանք ժանտախտի օրերին․ Արթուր Խաչատրյան Ավելի քան 250,000 մարդ արդեն լքել է Գազա քաղաքը․ ՑԱԽԱԼ Ես միշտ ասել եմ և կրկնում եմ․ ժողովրդին պահողն ու կերակրողը գյուղատնտեսությունն է. Գագիկ Ծառուկյան Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում առնվազն 32 զոհ կա Մյանմայում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 19 դպրոցական Ռուսական հրթիռները կարող են հասնել Մադրիդ և Լոնդոն․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար ՄԱԿ Գլխավոր ասամբլեան հաստատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագիրը Պակիստանի հյուսիս-արևմուտքում զինյալներն առնվազն 12 զինվոր են սպանել ՖԻՖԱ-ն փոխում է կանոնները Մեր ուղին միանշանակ պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն Ալիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի Արզնի համայնքի ղեկավար ի վերաբերյալ հերթական նյութերն են կազմվել և փոխանցվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե «Ալենի ադրբեջանամետ զառանցանքների մասին» (video) Փաշինյանը Հրազդանում նորից «ցնցվեց» ծորակներից ու ցնցուղից (video) Նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին․ Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի մասին Թրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին Արարատում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար «Սիմոնյան Ալենը Սուպեր Սաքոյի հետ նկա՞րն է դնելու փողոցում» (video) Educational Visionaries Award մրցանակ է շնորհվել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին Մի բան ունենք ապացուցելու․․․ Էդուարդ Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am