Նոր հնարավորություն օտարերկրյա կալանավորված անձանց համար
Օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալներին կտրամադրվի ամսվա ընթացքում երկու անգամ մինչեւ 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Նախագծում ասվում է, որ եթե կառավարությունը նախագիծը հաստատի, ապա դրա հնարավորությունը կալանավորված անձանց կընձեռվի եկող տարվա նոյեմբերի 1-ից: Տեսազանգը կարող է տեղի ունենալ վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կալանավորված անձին կամ դատապարտյալին: Համաձայն նախագծի, տեսազանգը կազմակերպվելու է կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի՝ դրա համար տեխնիկական սարքավորումներով կահավորված սենյակում:
