Վաղարշապատում ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն որոշեց գնալ արտահերթ ընտրությունների՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատին միացնելու միջոցով: Իշխանությունների հույսն այն է, որ առաջադրելով այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը՝ նրա ղեկավարած համայնքի բնակավայրերից համապատասխան քվե կստանան: Այս ընտրություններին ՔՊ-ն մոտենում է որպես «կենաց-մահու» խնդրի՝ նախևառաջ այն պատճառով, որ սա համապետական ընտրություններից առաջ վերջին «քննությունն» է:

Սակայն, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է, իսկ հաղթելու հնարավորությունը՝ զրոյական: Բանն այն է, որ նախ՝ Վաղարշապատ համայնքի նախորդ վարչակազմը՝ Դիանա Գասպարյանի ղեկավարությամբ, ձախողել է նույն ՔՊ-ի նախընտրական բոլոր խոստումները, դրանից բացի, վերջինս ու իր հարազատները անցնում են լրջագույն քրեական գործերով:

Մյուս կողմից, մեղմ ասած, միանշանակ չէ Արգիշտի Մեխակյանի հանգամանքը. հանրության գերակշիռ մեծամասնությունը նրան չի ներում, որ լինելով Արցախն ազատագրած հերոսներից մեկի՝ Մեխակ Մեխակյանի որդին, նա միացել է Արցախն ուրացած ու հանձնած Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, ինչպես տեղացիներն են նշում, ինքն էլ ուրացել է իր հոր գործը: Այնպես որ, ՔՊ-ի հույսերը, որ նա կարող է կրկնել Խոյ խոշորացված համայնքում երեք տարի առաջվա ընտրությունների արդյունքները, ծայրահեղորեն չափազանցված են: Մյուս կողմից՝ առաջիկա ընտրությունները չափազանց թեժ են լինելու, քանի որ ընդդիմությունն է բավականին մարտականորեն տրամադրված, ու շատ ուժեղ թեկնածուներ են առաջադրվելու: Արդեն իսկ կան տեղեկություններ, որ ընտրություններին մասնակցելու է Վաղարշապատի ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը, ամենայն հավանականությամբ, «Առաջ» կուսակցությամբ կամ կուսակցությունների դաշինքով: Մասնակցության հայտ է ներկայացրել նաև Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը՝ ի դեմս Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի: Դեռևս չճշտված տեղեկություններ կան, որ առաջին անգամ ուղղակիորեն ընտրություններին մասնակցելու է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, «ՀայաՔվեի» ցուցակը կգլխավորի «Հայրենիքի վահան» ՀԿ ղեկավար, պահեստազորի գնդապետ Գագիկ Հովհաննիսյանը: Միավորումից մեր հարցմանն ի պատասխան նշեցին, որ Վաղարշապատի ընտրությունների հետ կապված առաջիկայում հավել յալ տեղեկություններ կտան:

Մի խոսքով, իրապես թեժ ու ծանր ընտրություններ են սպասվում նոյեմբերի 16-ին, ու ընդդիմադիրները տրամադրված են պարտության մատնել ՔՊ-ին՝ ոչ միայն կրկնելով Գյումրու ընտրությունների օրինակը, այլև ավելի համոզիչ արդյունքներ գրանցելով:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Ալիևը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու որևէ մտադրություն չունի Արզնի համայնքի ղեկավար ի վերաբերյալ հերթական նյութերն են կազմվել և փոխանցվել ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե «Ալենի ադրբեջանամետ զառանցանքների մասին» (video) Փաշինյանը Հրազդանում նորից «ցնցվեց» ծորակներից ու ցնցուղից (video) Նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին․ Եվրահանձնաժողովը՝ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի մասին Թրամփը հայտարարել է Ջորջ Սորոսի և նրա կազմակերպությունների նկատմամբ հետաքննություն սկսելու մասին Արարատում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար «Սիմոնյան Ալենը Սուպեր Սաքոյի հետ նկա՞րն է դնելու փողոցում» (video) Educational Visionaries Award մրցանակ է շնորհվել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին Մի բան ունենք ապացուցելու․․․ Էդուարդ Շարմազանով (video) Առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև Ինչու է Հաջիևին տեսնելիս այդքան ուրախացել Մկրտչյանը Արշալույս գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ 4 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց «Ալեն, կունգ-ֆու պանդա, Արթուրիկ… ծիծաղելի՞ ծաղրածուներ։ Ոչ։ Դրանք մետաստազներ են»․ Պետրոսյան (video) «Բա 7 ամիս մի ամբողջ գյուղ մնա առանց տրանսպորտի՞». Ջրաշենի բնակիչները դիմում են նախարար Դավիթ Խուդաթյանին Հորեղբայրս իր հետ նաև 12 հեծանիվ էր բերել, Վահեին ասաց՝ 11-ը կտաս հարևանի երեխաներին, մեկը կպահես քեզ. Նարեկ Կարապետյանը հետաքրքիր դեպք է պատմել Որ դեպքում Արաղչին կհանդիպի Կալասի հետ Վրաստանը մեղադրանք է առաջադրել Սահակաշվիլիի նախկին կուսակցության առաջնորդին Սամվել Կարապետյանն առաջարկ ունի Գեղարքունիքի մարզին (video) Այսօր լրանում է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի 3-րդ տարին ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում Մեծավանցիները փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը․ պահանջում են ասֆալտապատ և ապահով ճանապարհ «Ուրիշի ունեցածին էլ աչք չդնես, մեզ չի սազում»․ Նարեկ Կարապետյանի պատմությունը հորեղբոր մասին Դատավորները հավաքվում են. ինչ են քննարկելու Թուրք բանագնացի կողմից չի կիրառվել ՀՀ պաշտոնական տեղանունը, ինչպես նաև «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am