Փաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Մկրտումյանը ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ Որոշման մեջ նշվում է, որ այն ընդունվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին ազատվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնից։