Միջազգային հարաբերությունների դոկտոր, Լոնդոնի համալսարանական քոլեջի դասախոս Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իրականում, եթե դասական ռազմավարության տեսանկյունից դիտարկենք, ապա Ադրբեջանը մոտ ժամանակներս ամեն գնով պիտի ձգտի նախ ամրագրել իր լեգիտիմ իրավունքը երկու հիմնական էքսկլավները Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա ձգտի ստանալ դրանք ՆՓ-ից։ Տավուշի էքսկլավներն ու Տիգրանաշենի էքսկլավը միացին ձևավորում են աքցանային տրամաբանությամբ գերակայության հաստատման համակարգ հմուտ կիրառողի ձեռքում։
Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության հանդեպ ՛անակոնդայի՛ քաղաքականության տեսանկյունից լուծում են երկու ռազմավարական խնդիր․
Ա․ Պետությունների քաղաքական դիրքավորման տեսանկյունից դրանք տալիս են Հայաստանի Հանրապետության նկատմամբ ռազմավարական վերահսկման հուսալի համակարգի վերջնական ձևավորման իմաստ։
Բ․ Զուտ ռազմական տեսանկյունից, այդ էքսկլավների վերահսկումը տալիս է պոտենցիալ ռազմական գործողությունների թատերաբեմերի իզոլացման իմաստ։
Այդ դեպքում, հաշվի առնելով շատ ու շատ փոփոխիչներ՝ աշխարհագրական խոցելիությունից, ռազմավարական-օպերատիվ խորության բացակայությունից սկսած ու ուժային խորը ասիմետրիայով և խղճուկ լոգիստիկայով վերջացրած, Հայաստանի Հանրապետությունը հայտնվում է մի իրավիճակում, որը ռազմավարական ու ռազմական գրականության մեջ կոչվում է ”
«Կարթագենյան թակարդ»։
«Կարթագենյան թակարդ» ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին՝ կառուցողական երևալու համար։ Նույնիսկ ռազմավարական/օպերատիվ առումով քիչ նշանակություն ունեցող տարածքներ զիջել օրինակ Վարդենիսի հատվածում՝ «խաղաղության դարաշրջան» մարտական նարրատիվի ցուցադրման համար։ Կարևոր չէ, թե դու ընթացքում ինչ հնարքներ ու մոդելներ ես կիրառում մոլորեցման նպատակով մանևրներ անելու առումով։ Կարևոր է, թե վերջում դու ինչ ես ստանում ու ինչ ուժային կոնֆիգուրացիայի մեջ ես գցում քո օպոնենտին»։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը