Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել

«Գեղարդ» վերլուծական հիմնադրամ․
Միջազգային հարթակներում ինդեքսավորված “Universidad y Sociedad” գիտական ամսագրում վերջին տարիներին հրապարակվել են «գիտական» մի շարք հոդվածներ, որոնք ունեն քաղաքական կողմնակալ մոտեցումներ, ընդգծված հակահայկական ու հակագիտական ուղղվածություն, պարունակում են բացահայտ կեղծիք, թշնամական վերաբերմունք Հայաստանի Հանրապետության ու հայերի նկատմամբ։
Հրապարակված հոդվածներում, մասնավորապես՝
Aliyev Zaur Bilal Oglu. (2020). A vision on Armenian-Turk conflict during the beginning of XX century՝ խեղաթյուրված են 1915 թ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հայոց ցեղասպանությունը, փաթեթավորելով որպես հարկադիր միգրացիա և հայերին մեղադրելով 518 հազար թուրքերի սպանության մեջ, հեղինակը 1915 թվականի իրադարձությունները ներկայացնում է ոչ թե ցեղասպանություն, այլ՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ «հայերի և թուրքերի միջև բախում»։ http://scielo.sld.cu/pdf/rc/v16n77/1990-8644-rc-16-77-461.pdf ։ Նույն հեղինակի մեկ այլ հոդվածում՝ International legal status of Irevan (2023), իրավական պահանջ է առաջ քաշվում ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ, http://scielo.sld.cu/pdf/rus/v15n5/2218-3620-rus-15-05-57.pdf։Bahadur oghlu, F.Y., (2022). Economic relations of the Safavıd State of Azerbaijan with England at the second half of the 16th century – beginning of the 17th century՝ հոդվածում Սեֆյան պետությունը ներկայացվում է որպես ադրբեջանական, http://scielo.sld.cu/pdf/rus/v14n4/2218-3620-rus-14-04-442.pdf։
Vagif gizi Shukurova, G., P., (2022). Azerbaijani view of Nizami Ganjavi studies՝ միջնադարյան նշանավոր իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջևին ներկայացվում է որպես ադրբեջանցի, http://scielo.sld.cu/pdf/rus/v14n3/2218-3620-rus-14-03-136.pdf։
Hajiyev, I. M. (2023). On the ethnic history of Nakhchivan region of Azerbaijan` ամբողջապես խեղաթյուրված է Նախիջևանի պատմությունը, մասնավորապես՝ հայերի դերակատարումը Նախիջևանում, http://scielo.sld.cu/pdf/rus/v15n4/2218-3620-rus-15-04-375.pdf։
Aliyev, S. (2024). The embodiment of the spirit of returning to western Azerbaijan in poetry: the formula of memory, homeland, displacement՝ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձևակերպված տարածքային բացահայտ պահանջ է, որին սպասարկում են ադրբեջանցի պատմաբանները, https://rus.ucf.edu.cu/index.php/rus/article/view/4845/4831։
Amrahov, Z., & Balayev, K. (2024). Educational schools in Irevan Governorate (1850-1917 years) հոդվածում ներկայիս ՀՀ տարածքը դարձյալ ներկայացված է որպես «Հյուսիսային Ադրբեջանի մաս», http://scielo.sld.cu/pdf/rus/v16n6/2218-3620-rus-16-06-297.pdf։
Այս նամակով «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը հրավիրում է «Universidad y Sociedad» ամսագրի խմբագրական խորհրդի ուշադրությունը «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումներին։
Հարկ է նշել, որ «Գեղարդ» հիմնադրամը դիմել է միջազգային գիտատեղեկատվական Citma certificado, Emerging sources citation index, Sci Elo Cuba, Doaj, Citas Latinoamerikanas en Ciencias, Rebit, Latindex շտեմարաններին՝ գիտական էթիկայի քննություն սկսելու պահանջով։
Անհրաժեշտության դեպքում Հիմնադրամը պատրաստ է շահագրգիռ կազմակերպություններին և կողմերին փաստարկված, առավել մանրամասն ներկայացնել դիտարկումներ, նկատառումներ վերոնշյալ հոդվածներում տեղ գտած խեղաթյուրումների, պատմագիտական կեղծիքների, հակահայկական ու հակագիտական դրսևորումների վերաբերյալ։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ