Ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը Լեհաստանի տարածք ցույց տվեց ՆԱՏՕ-ի սնանկ վիճակը թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական կողմից

Ինչպես հայտնի է, 2025 թվականի սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար ներխուժեցին Լեհաստանի օդային տարածք՝ անցնելով Ուկրաինայի և Բելառուսի տարածքներով:

Լեհաստան էին մտել թվով 19 անօդաչու սարք, որից ընդամենը երեքն էին Լեհաստանի հակաօդային համակարգերը կարողացել չեզոքացնել:

Լուսանկարներում և տեսանյութերում նկարահանված անօդաչու թռչող սարքերը «Հերբեր»տիպի մոդելի էին, որը ռուսական զինուժը պարբերաբար օգտագործում է որպես խայծ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը «ծանրաբեռնելու»և նրանց տեղերը հայտնաբերելու համար։

Այլ կերպ ասած՝այս անօդաչու սարքերը պատերազմական գործողության համար չէին, ինչը շատ փորձագետներին հուշում էր, որ ռուսական կողմից կարող էր և կանխամտածված օգտագործվել՝ ստուգելու համար Լեհաստանի և ընդհանրապես ՆԱՏՕ-ի արձագանքները:

Լեհաստանի վարչապետ Տուսկը հրավիրեց կառավարության արտակարգ նիստ։ Նույն օրը այդ երկիրը պաշտոնապես խնդրեց ակտիվացնել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը, որը վերջին անգամ կիրառվել էր 2022 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։

Թեև լեհ փորձագետները համարում էին, որ սույնդեպքը պատահական կամ տեխնիկական և մարդկային սխալի գործոնով չէր կարող պայմանավորված լինել, ՆԱՏՕ-ն ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք հարձակում չհամարեց։

Այս փաստըմեծ արձագանք գտավ արևմտյան մամուլում, որտեղ նշվում էր, որ ՆԱՏՕ-ն վաղուց է դադարել լինել լուրջ և մարտունակ կառույց, որն իվիճակի կլիներ, արձագանքելնման դեպքերին:

Ընդորում, ըստ փորձագետների, ՆԱՏՕ-ն պատրաստ չէ, ոչ միայն քաղաքական, այլև ռազմական տեսանկյունից արձագանքել նման մարտահրավերներին:

Օրինակ, ըստ Politico-ի, փայտից և փրփուրից պատրաստված էժան ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժմանը դիմագրավեցին միլիոնավոր դոլարների արժողությամբ ՆԱՏՕ-ի զենքերով։

Ընդորում, թվով 19-ից միայն երեքն էին խփվել:

Արևմտյան փորձագետները մտահոգված էին նաև այն հանգամանքով, որ ռուսական մոտ 10 հազար դոլարանոց անօդաչու սարքերը չէին խոցվել միլիարդավոր դոլարների հասնող ՆԱՏՕ-ական տեխնիկանի կողմից:

Հակաօդային պաշտպանությունը վաղուց համարվում է ՆԱՏՕ-ի հնարավորությունների ամենաթույլ կողմերից մեկը։

Ըստ պարբերականի՝ եվրոպական երկրների քաղաքական վերնախավի ներկայացուցիչները անհանգստացած էին, որ չորեքշաբթի օրվա արձագանքը բացահայտեց Արևմուտքի անպատրաստությունը: ՆԱՏՕ-ի զինված ուժերը չէին կարողանա պարբերաբար տեղակայել F-35 կործանիչներ՝ նման խախտողներին որսալու համար, նշում է ՆԱՏՕ-ի ղեկավարությանըմոտ գտնվող աղբյուրը:

Գերմանական Bild -ը մատնանշել է ՆԱՏՕ-ի կողմից սպառնալիքին արձագանքի անհամաչափ բնույթը: Իր տվյալների համաձայն՝ մեկ ռուսական անօդաչու թռչող սարքի արժեքը չի գերազանցում մի քանի հազար եվրոն: Մինչդեռ դրանց որսալու համար օգտագործվել են AIM-9 Sidewinder օդ-օդ դասի հրթիռներ, որոնցից յուրաքանչյուրը արժեցել է 400.000 եվրո: Թերթը հղում է անում ՆԱՏՕ-ի անանուն աղբյուրին, որը նշում է, որ երկարաժամկետ հեռանկարում F-35-ի օգտագործումը անօդաչու թռչող սարքերը որսալու համար «ռազմական իմաստ չունի»:

Իսկ ամերիկյան The Atlantic-ը նշում է, որ ամենաժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերը օգտագործվել են 19 հասարակ անօդաչու թռչող սարք որսալու համար, սակայն ընդամենը երեքն են խոցվել։

Այդ տեսանկյունից Արևմուտքում շատերն են հետյալ հարցադրումն անում, թե արդյոք Լեհաստանը և նրա ՆԱՏՕ-ի դաշնակիցները կկարողանա՞ն դիմակայել իրական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, եթե դրանց թիվը ոչ թե տասնյակներով, այլ հարյուրներով լինի։

Բացի այդ, ռազմական փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի և մյուս ազդեցիկ եվրոպական երկրների ռազմական պաշարներն արդեն սպառման եզրին են՝ Ուկրիանային օգնություն տրամադրելու պատճառով:

Ռազմական տեսակետից այս տխուր վիճակը իր հետևանքն է թողնում նաև քաղաքական ղեկավարման վրա:

Արդյունքում, ՆԱՏՕ-ի անդամ երկրները խորհրդակցություններ հրավիրելու համար կիրառեցին այդ կառույցի կանոնադրության 4-րդ հոդվածը, բայց նույնիսկ չքննարկեցին 5-րդ հոդվածի կիրառման հնարավորությունը, որը ամրագրում է կոլեկտիվ պաշտպանության սկզբունքը. մեկ երկրի վրա հարձակումը համարվում է դաշինքի վրա հարձակում։

Արևմտյան փորձագետները ՆԱՏՕ-ի զուսպ արձագանքը բացատրում են նրանով, որ Եվրոպան այլևս չի կարող լիովին հույսը դնել ԱՄՆ ղեկավարության վրա և Վաշինգտոնին դիտարկել որպես անվտանգության երաշխավոր։ Սա հաստատվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արձագանքով, ով միայն դժգոհություն հայտնեց տեղի ունեցածի վերաբերյալ։

Ինչպես նշում են արևմտյան փորձագետները, թեև Մոսկվան հերքում է այս դեպքի կանխամտածված լինելու վարկածը, սակայն մեծ հավանականություն կա, որ այս քայլով Կրեմլը փորձեց մեկ անգամ ևս հիշեցնել բոլորին, որ փաստացի այսօրվա ՆԱՏՕ-ն ծանր վիճակի մեջ է հայտնվել, հենց Ուկրաիանին անվերապահ աջակցելու պատճառով: Որի արդյունքում, ոչ միայն սպառման եզրին են արդեն ՆԱՏՕ-ի երկիրների ռազմական պաշարները, այլև այդ պատերազմի արդյունքում ռուսական բանակը, վերջապես կոփվել է՝ պատերազմի բովով անցնելով:

Եվ այս տեսանկյունից, նշում են փորձագետները, այս վերջին դեպքը կարելի է նաև գնահատել որպես Պուտինի կողմից մեսիջ եվրոպական այն երկրների ղեկավարներին, ովքեր փորձում են խոչընդոտել Պուտին-Թրամփ սկսված երկխոսության գործընթացը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am