Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է

hetq.am-ի հետաքննությունը բացահայտում է հերթական կոռուպցիոն սխեման․
2022-ին «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումային» հիմնադրամը պետական բյուջեից 700 միլիոն դրամ է ներդրել «Global Connect» ընկերությունում։ Ընկերությունը կապված է ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Պապազյանի ու նրա շրջապատի հետ։ Մինչ այդ ընկերությունն ուներ ընդամենը 5 բեռնատար, իսկ պետական գումարով ձեռք են բերվել 18 նոր մեքենա։
Այսօր կառավարությունը որոշել է այդ բաժնեմասը հետ տալ նույն սեփականատերերին՝ արդեն 921 միլիոն դրամով (700 մլն ներդրում + 269 մլն տոկոսներ − շահաբաժիններ)։ Այսինքն՝ պետությունը ոչ միայն գումար է տվել, այլև հիմա ավելի մեծ գումարով «պարգևատրում» է նույն անձանց։
Սա ներդրում չէ։ Սա դասական կոռուպցիա է։ Եվ եթե արդարադատությունը աշխատեր, այս գործով վաղուց պետք է լինեին դատավճիռներ։ Փոխարենը տեսնում ենք, որ համակարգը շարունակում է ծածկել իշխանության հետ կապ ունեցող գործարարներին։
Հասարակությունը պետք է հասկանա․
• Մինչ իրական ձեռնարկատերերը պայքարում են գոյատևելու համար, իշխանության շրջապատի ընկերությունները ստանում են հսկայական գումարներ։
• Մինչ մենք խոսում ենք տնտեսական աճից, պետական փողերը լվացվում են «ներդրումային ծրագրերի» տակ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից