Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը. Հայկ Ֆարմանյան

Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դեռևս օգոստոսի սկզբին, առաջինը ես եմ բարձրաձայնել այն մասին, որ Սյունիքի միջանցքում չի լինելու մաքսային հսկողություն, և որ այդ միջանցքի գոյությունը հակասելու է ԵԱՏՄ ընդհանուր կանոններին։
Այսօր իշխանությունները կրկին պնդում են, թե «մաքսային ներկայություն լինելու է», սակայն իրականությունն այն է, որ նույնիսկ մաքսային ծառայության առկայության պարագայում, այն լինելու է ՁԵՎԱԿԱՆ, իսկ բեռները կարող են անցնել ԱՆԽՈՉԸՆԴՈՏ։ Ակնհայտ է, որ մաքսավորների ներկայություն լինելու է միայն «ՎԻԶՈՒԱԼ ԹԱՏՐՈՆԻ» և հանրությանը մանիպուլացնելու նպատակով։
Հանրությունը պետք է հասկանա, որ ֆորմալ ներկայություն չի նշանակում ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ։
Ֆորմալ մաքսային հսկողության օրինակները բազմաթիվ են.
Շենգենյան գոտի- սահմանային կետերում մաքսավորների ձևական առկայություն` առանց մաքսային հսկողության։
️Հյուսիսային Իռլանդիա-մաքսավորների վիզուալ ներկայություն, իրական հսկողության բացակայություն։
️Վրաստան-Աբխազիա/Հարավային Օսիա- ֆորմալ մաքսային ծառայության առկայություն` առանց իրական հսկողության
Թուրքիա-Նախիջևան-Իրան- ձևական հսկողություն, սակայն բեռների անխոչընդոտ տեղաշարժ
Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը…..»։