Երևանում բախվել են ավտոբուսն ու ինքնագլորը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված ավտոբուսի և ինքնագլորի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Բաբայան 2/2 հասցեի մոտ բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 25 երթուղին սպասարկող «ZhongTong» մակնիշի ավտոբուսն ու ինքնագլորը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով, ինքնագլորը կողաշրջվել է, իսկ այն վարած անչափահաս տղան տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված երեխայի ինքնությունը։