Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրում է․

«Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։

Հիշեցնեմ այդ նամակի բովանդակությունը.

«Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր նախաձեռնած հանրահավաքի որոշումը եւ անհապաղ ազատ արձակեք քաղբանտարկյալներին՝ առաջին հերթին, Բագրատ եւ Միքայել Սրբազաններին եւ Սամվել Կարապետյանին։ Վստահ եմ, որ թե՛ մեր ժողովրդի, եւ թե՛ միջազգային հանրության կողմից այդ քայլը կդիտվի ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես պետական այրին վայել ողջախոհության դրսեւորում։ Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։ Վերջում, սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար» (iLur.am, 23.07.2025)։

Դատելով մամուլի արձագանքներից, դա կանխեց անխուսափելի բախումն ու արյունահեղությունը՝ ինչը ոչ մի պարագայում չէր ներվի ճաճանչափայլ Մեծարգոյին։ Սակայն Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը եւ չփորձեր, իր բնավորությանը հատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին, չգիտակցելով ամենեւին, որ այդ քայլով ձեռնոց է նետում ողջ հայ ժողովրդին, ինչպես նաեւ ամենեւին չանդրադառնալով, որ ինքը սոսկ Հայաստանի եւ ոչ թե համայն հայության վարչապետն է։ Այժմ տեսնենք, թե կոնկրետ ինչ է ասել նա ս.թ. սեպտեմբերի 10-ին կայացած Ազգային Ժողովի նիստում. «Ես հայտարարել եմ, որ կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգեւոր բովանդակության մեծ միջոցառում. մենք հիմա քննարկում ենք ժամկետների, կազմակերպչական ու բովանդակային հարցերը։ Այստեղ կարեւոր հանգամանք կա, որ դա պետք է ունենա հոգեւոր բովանդակություն։ Վերջին շրջանում ամենաշատ ժամանակը ծախսում եմ դրա վրա՝ ներկայացնելով, որ այս պրոցեսի նպատակն ինտրիգը չի, կադրային հարց լուծելը չի, այլ նպատակը բացառապես հոգեւոր է, Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգեւոր նորոգումն է։ Այդ կուլմինացիան չի լինելու քաղաքական, հեղափոխական, դա լինելու է բացառապես հոգեւոր, քրիստոնեական արժեքների վրա հիմնված միջոցառում։ Այնտեղ չեն հնչելու քաղաքական կոչեր, ելույթներ, լինելու են հոգեւոր բովանդակության ելույթներ։ …Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա։ Ինչքան շուտ գնա, այնքան ավելի լավ, չի օգնելու, չի փրկելու ոչ մի բան» (aravot.am, 10.09.2025):

Վերջում հարկ եմ համարում կրկնել մեջբերված նամակիս հետեւյալ կոչը. «Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով։ Մի մոռացեք՝ իշխանություններն ստեղծված են ոչ թե ձեզ կեղեքելու եւ վտանգների ենթարկելու, այլ ձեր ընտանիքների բարօրությունն ու անվտանգությունն ապահովելու համար»»։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Դպրոցներում հայ մեծերին Փաշինյանի ստատուսներով են փոխարինում Ռուսաստանը և Բելառուսը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնում Սա կարող է առաջացնել խղճմտանք ՀՀ-ի հանդեպ, որ ունի այս մտահորիզոնով պաշտոնյաներ․ Հակոբ Բադալյան Փաշինյանը կրկին կադրային փոփոխություններ է կատարել Совбез ООН единогласно принял заявление, осуждающее Израиль за ракетный удар по Катару ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կայցելի Իսրայել և Մեծ Բրիտանիա Կարթագենյան թակարդ ստանալու համար կարելի է և Արծվաշենը զիջել հայերին. Էդուարդ Աբրահամյան «Ասեք՝ ա՛յ «քաջ Նազար», հայ մայր ասելով՝ ո՞ւմ նկատի ունես… առջևում սեպտեմբերի 27-ն է, ուզում է ծնողներին ցավ պատճառել» «Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության». Արտակ Զաքարյան ՆԱՏՕ-ն սկսում է «Արևելյան պահապան» գործողությունը՝ դաշինքի արևելյան թևում դիրքերն ամրապնդելու համար Կուբայում հակահայկական, կեղծիք, թշնամական վերաբերմունք պարունակող մի շարք հոդվածներ են լույս տեսել Ռուսական անօդաչու սարքերի ներխուժումը Լեհաստանի տարածք ցույց տվեց ՆԱՏՕ-ի սնանկ վիճակը թե՛ ռազմական, և թե՛ քաղաքական կողմից Սա ներդրում չէ․ սա դասական կոռուպցիա է Արարատում բախվել են «Nissan»-ն ու «Audi»-ն. վերջինը կոտրել է գազախողովակը. կան տուժածներ Եթե չկա իրական մաքսային հսկողություն, ապա մաքսային ծառայության ֆորմալ ներկայությունը չի պաշտպանում սահմանն ու ինքնիշխանությունը. Հայկ Ֆարմանյան ԱԺ-ն դադարեցրել է Արա Նռանյանի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունները Կտեսնենք միայն տեխնիկական ու սիմվոլիկ քայլեր, որոնք չեն փոխի իրավիճակի ռազմավարական պատկերը. քաղաքագետ Չարլի Քըրքի uպանության համար կասկածվողը Յուտայի 22-ամյա բնակիչ է Գազայում իսրայելական հարվածներից 50 պաղեստինցի է զոհվել Ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ է. երեկվանից Ալեն Սիմոնյան է ցիտում Այ տգե՛տ, էդ բարձունքները, որ տալիս եք, դրանք մեր ջրային ակունքներն են, որ Սևան են լցվում (video) ԳՅԱԴԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ, էպիզոդ XXX. Չեմ օգտագործի քաղաքական նպատակներով մեր դեղնակտուց իշխանավոր հակառակորդների մանկամտությունը Թրամփը կրկին շփոթել է Հայաստանը Ալբանիայի հետ Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի՝ Էջմիածնում նախատեսած հանրահավաքին Երևանում բախվել են ավտոբուսն ու ինքնագլորը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am