Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող»

Անգլերենից թարգմանաբար ներկայացվող վերնագրի ներքո՝ «Hidden Luxury Estate, Possibly Belongs to NP» կանադական կարեւոր թերթերից «The Canada Times»ը (ֆեյսբուք՝ Timescanada.ca) սեպտեմբերի 10-ին հրապարակել է իր աշխատակից Շոն Պրեվիլի (Sean Previl) հոդվածը, որը տեղեկացնում է 2024 թ.ի սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած թաքուն մի վաճառքի մասին։ Ըստ հոդվածագրի, 17 միլիոն 20 հազար դոլարով վաճառվել է Տորոնտո քաղաքից 20-23 կմ հեռավորության վրա գտնվող «Ջորջի պալատ» անունով հայտնի (George Mention France) ապարանքը, որն զբաղեցնում է 2600 քառ. մետր տարածք՝ 8 ննջասենյակով, սրահներով, զույգ լողավազանով եւ ընդարձակ կայանատեղիով։
Ապարանքի վաճառքը կազմակերպողը եղել է Shell Company-ն, միջնորդը՝ Արսինե Խանջյանը, գնորդը՝ օտարերկրյա բարձրաստիճան մի պետական պաշտոնյա՝ Ն.Փ.-ն։
Ու քանի որ կալվածքը քանիցս եղել է հեռուստատեսային տարբեր սերիալների նկարահանման վայր՝ շատերին հայտնի, իսկ, մյուս կողմից, որպես անհատական կեցավայր (ռեզիդենցիա) շատ ընդարձակ, գործարքը ուշադրությունն է գրավել հոդվածագրի, որը հետաքննել ու պարզել է, որ գործարքի միջնորդ եղել է կանադահայ համայնքում իր հասարակական գործունեությամբ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը, որը, հոդվածագրի բնորոշմամբ՝ 2018 թ.ին ջերմեռանդ ջատագովն է եղել Հայաստանի նախկին «կոռուպցիոն» իշխանությունների դեմ պայքարի ելած, հակակոռուպցիոն կարգախոսներով հայտնի Նիկոլ Փաշինյանին՝ ներկայիս վարչապետին, որը, ինչպես նշում է The Canada Times-ի հոդվածագիրը, ոչ մի անգամ չի եղել Կանադայում եւ միայն մեկ անգամ, Փարիզում, հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Թրուդոյի հետ։
Կանադական թերը վերջում ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի նախորդ իշխանություններին կոռուպցիոն մեղքերի համար դատապարտելու միջոցով իշխանության եկած վարչապետն այժմ ինքն է դարձել կոռուպցիոներ։
Չունենալով կանադական թերթի պնդումները հերքելու որեւէ հնարավորություն՝ ակնկալում ենք ՀՀ համապատասխան մարմինների արձագանքը։
«Ազգ»