Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը և ենթարկվել կարգապահական նկատողության

«Վերջին օրերին հանրային քննարկումների ու շահարկումների առիթ են դարձել Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հրապարակումները և նրան իբր կարգալույծ հռչակելու կեղծ լուրերը։

Նշենք, որ այս ամբողջ աղմուկը սկսվեց Տեր Հոր կողմից Մկրտության արարողության կատարման ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման և դրսևորված կամայականության փաստից։

Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով Թեմակալ Առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից Տ. Արամ քահանան ենթարկվել է կարգապահական նկատողության։ Նրան հանձնարարվել է տասն օր ներկա գտնվել Առավոտյան և Երեկոյան ժամերգություններին Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում և ձեռնպահ մնալ խորհրդակատարություններ մատուցելուց։

Ընդգծենք, որ Տեր Հայրն ընդունել և կատարել է Առաջնորդ Սրբազան Հոր տնօրինությունը և ներկայիս շարունակում է իր ծառայությունը Հովհաննավանքում։

Այնուհետև, անհասկանալի կերպով Տեր Արամը նախաձեռնել է իր հայտնի հրապարակումները։

Հավելենք նաև, որ Եկեղեցին ունի համապատասխան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր հոգևորական կարող է իրեն անհանգստացնող հարցերը բարձրաձայնել և ստանալ լուսաբանումներ։

Տարօրինակ է, որ իրեն հուզող խնդիրների առնչությամբ Տեր Հայրը երբևէ որևէ եկեղեցական ատյանի չի դիմել։

Տեր Արամը պետք է անդրադառնա, որ խնդիրների նմանօրինակ արծարծումը հանրային հարթակներում չարամատորեն կարող է շահարկվել այլոց կողմից, ինչը և տեղի է ունենում այս դեպքում։

Ցավում ենք, որ Տեր Հոր անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար՝ հերթական անգամ թիրախավորելով Եկեղեցուն»։

Արագածոտնի թեմի մամլո դիվան

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ողբամ քեզ, որ ընկերդ Սուպեր Սաքոն է․․․ (video) Մոսկվայի արձագանքը՝ «Թրամփի ուղուն» (video) Ուզում էինք թուրք բանագնացին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Ցեղասպանության թանգարան. ՀՅԴ-ական (video) Հայաստանին մատաղ են անում Թուրքիային․ ակցիա Կառավարության դիմաց (video) Երիտասարդները կառավարության մոտ Փաշինյանին հիշեցրին Թուրքիայի հասցեին իր արած նախկին խոսքերը (video) Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու հետքերով․ ՔՊ-ն կեղտոտ խաղ է սկսել (video) Զախարովան իրենց առաջիկա քայլերի մասին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ (video) Իսկ եթե լուրջ... Սրա տեղը հոգեբուժարանն է... Բնությանն անհայտ այս կենդանին ո՞վ է... Ռուբինյա՛ն, ձեր վրա շատ չեք վերցնու՞մ․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Դե լավ է...Նիկոլն իր մակարդակի ու մաստի կերպարներին է պաշտպանում ու աջակցում... Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Սևանին լուրջ վտանգ է սպասվում․ սրա հետևանքները պատկերացնու՞մ եք․ Արծվիկ Մինասյան (video) «Ռազբորկա»՝ Վարդան Ղուկասյանի որդու աջակիցների և իրավապահների միջև Ագնեսա Խամոյանը մանրամասներ պատմեց իր մեքենայի թալանից (video) Մոսկվայի ակնկալիքները Բաքվից և Հայաստանից «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»․ Իսրայելի պաշտոնաթող գնդապետ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց են Նորություն թոշակառուների համար Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Տեր Արամն Աննա Հակոբյանին Հովհաննավանքում հյուրընկալել է 2024-ի մայիսին. Տեր Մուշե քահանա Թավշիստները պնդում են, որ դուք երազում էիք այն մասին, որ Արցախը հանձնվի, որ Հայաստանը վերածվի թուրքա–ադրբեջանական տանեմի "դուքյան"-անցուղու․․․ Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am