Կարմիր բերետավորի՝ լրագրողին հարվածելու գործը կքննվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբության իր էջում գրում է․

«Լրագրող Մերի Մանուկյանին կարմիրբերետավոր Ա.Ազարյանի կողմից հարվածելու վերաբերյալ քրեական գործը («Քասախի գործը») հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան և մակագրվել դատավոր Արմեն Վարոսյանին (Չարենցավանի նստավայր)։

Հիշեցնեմ, որ Ա.Ազարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 441 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները բռնություն գործադրելով չարաշահելը), որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում։

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Առաջին դատական նիստի օրը դեռ պարզ չէ»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 9։30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Քասախ համայնքում ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ծանր միջադեպ տեղի ունեցավ․ ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը տեսախցիկների առջև՝ ուղիղ եթերում, հարվածեց 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին (տեսագրությունը՝ ստորև)։

Միջադեպից կարճ ժամանակ անց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Աշտարակի խճուղում Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։

Այնուհետև 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին Ոստիկանության աշխատակցի հարվածելու դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): Վարւյթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է Գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում:

Օգոստոսի 18-ին, հիշյալ խայտառակ միջադեպից շուրջ 2,5 ամիս անց, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը վիդեոտեսագրության միջոցով հայտնեց․

«Անչափ կարևոր հաջողության պատմություն ունեցանք․ «24News»-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը հարցաքննության ընթացքում մեղքը չէր ընդունում, բայց մեր համոզմամբ, մեկից մեկ պարզ էր ամեն ինչ։ Սա ես ասում եմ մեկուկես ամիս առաջվա մասին։

Մեկ էլ, այսօր տեղեկանում եմ, որ վարույթի ավարտ են հայտարարել, ընդ որում, վարույթը ոչ թե կարճվել է, այլ այն ուղարկել են դատարան։ Փաստորեն, օգոստոսի 26-ին Ազարյան ազգանունով ոստիկանին մեղադրանք են առաջադրել ծանր հոդվածով՝ 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով, այսինքն՝ ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնությամբ, էս հոդվածն իր համար ընդեղ դրված էր, չէր աշխատում, բայց այսօր աշխատեց, առաջին ծիծեռնակն է։ Գործն ուղարկում են դատարան։ Խափանման միջոցն ընտրվել է բացակայելու արգելքը՝ ամենամեղմ խափանման միջոցը։ Անձամբ ես ողջունել եմ դա, ինչո՞ւ․ խնդիրը նրանում է, որ Միքայել Սրբազանի, Սամվել Կարապետյանի և մյուսների գործերում էլ կալանքը չպիտի կիրառվեր որպես խափանման միջոց։

Ոստիկաննե՛ր, ձեզ թվում ա՝ ինչ ուզեք, կանե՞ք։ Ձեր դեպքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը չի գործում, երկար տարիներ «սռոկ» վերցնելու ճանապարհ մի՛ բռնեք»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Ողբամ քեզ, որ ընկերդ Սուպեր Սաքոն է․․․ (video) Մոսկվայի արձագանքը՝ «Թրամփի ուղուն» (video) Ուզում էինք թուրք բանագնացին ուղեկցել Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Ցեղասպանության թանգարան. ՀՅԴ-ական (video) Հայաստանին մատաղ են անում Թուրքիային․ ակցիա Կառավարության դիմաց (video) Երիտասարդները կառավարության մոտ Փաշինյանին հիշեցրին Թուրքիայի հասցեին իր արած նախկին խոսքերը (video) Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու հետքերով․ ՔՊ-ն կեղտոտ խաղ է սկսել (video) Զախարովան իրենց առաջիկա քայլերի մասին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ (video) Իսկ եթե լուրջ... Սրա տեղը հոգեբուժարանն է... Բնությանն անհայտ այս կենդանին ո՞վ է... Ռուբինյա՛ն, ձեր վրա շատ չեք վերցնու՞մ․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Դե լավ է...Նիկոլն իր մակարդակի ու մաստի կերպարներին է պաշտպանում ու աջակցում... Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Սևանին լուրջ վտանգ է սպասվում․ սրա հետևանքները պատկերացնու՞մ եք․ Արծվիկ Մինասյան (video) «Ռազբորկա»՝ Վարդան Ղուկասյանի որդու աջակիցների և իրավապահների միջև Ագնեսա Խամոյանը մանրամասներ պատմեց իր մեքենայի թալանից (video) Մոսկվայի ակնկալիքները Բաքվից և Հայաստանից «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»․ Իսրայելի պաշտոնաթող գնդապետ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց են Նորություն թոշակառուների համար Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Տեր Արամն Աննա Հակոբյանին Հովհաննավանքում հյուրընկալել է 2024-ի մայիսին. Տեր Մուշե քահանա Թավշիստները պնդում են, որ դուք երազում էիք այն մասին, որ Արցախը հանձնվի, որ Հայաստանը վերածվի թուրքա–ադրբեջանական տանեմի "դուքյան"-անցուղու․․․ Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am