Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ հայտարարություն

Սեպտեմբերի 3–7-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին մասնակցում էին Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Միջեկեղեցական հավաքին քննարկվեցին Նիկիական ժառանգության հոգևոր, հովվական և ժամանակակից կողմերին և քրիստոնեական միասնությանն առնչված հարցեր, ինչպես նաև Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները։

Նիստերի ընթացքում Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներն իրենց մտահոգությունը հայտնեցին Հայաստանում և ամբողջ աշխարհում տիրող ներկայիս դժվարին կացության, հատկապես արցախահայերի բռնի տեղահանության, Բաքվում մինչ օրս պահվող հայ գերիների, ինչպես նաև Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի առնչությամբ։ Ժողովը վերահաստատեց Եկեղեցու անսասան առաքելությունը, որպես հույսի, բժշկության աղբյուր և հաշտության ու համերաշխության միջոց բոլոր ժողովուրդների և ազգերի համար, որոնք կանգնած են տառապանքի ու փորձությունների առջև։

Հատուկ անդրադարձ կատարվեց նաև թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին՝ ի խնդիր հոգևոր ծառայության, քարոզչության և կրթության առավել արդյունավորման՝ ուշադրության հրավիրելով նաև դրացում առկա վտանգներին։ Միևնույն ժամանակ ընդգծվեց, որ Նիկիայի ոգին, միասնության և Ավետարանին հավատարիմ մնալու հրամայականով, այսօր էլ կարող է ներշնչել քրիստոնյաներին վստահությամբ ու հույսով դիմագրավելու առկա մարտահրավերները՝ աճող աշխարհիկացման պայմաններում։

Ժողովի մասնակիցները վերահաստատեցին իրենց հանձնառությունը քրիստոնեական սիրով, միասնաբար և համատեղ տեսլականով ամեն ջանք գործադրել ի խնդիր ժողովուրդների ու ազգերի միջև խաղաղության, արդարության ու համերաշխության հաստատման։

Հավաքի մասնակիցների համար կազմակերպվել էր նաև ուխտագանցություններ Հայաստանի տարբեր սրբավայրեր։

Սեպտեմբերի 6-ին՝ Նիկիայի Սուրբ ժողովի 318 հայրապետների հիշատակության օրը, ժողովականները Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Կիրակնամտի ժամերգությանը։ Այս առիթով դուրս բերվեց Նիկիայի առաջին տիեզերաժողովին Հայոց Եկեղեցու կողմից մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Ռուբինյա՛ն, ձեր վրա շատ չեք վերցնու՞մ․ Արծվիկ Մինասյանի կոշտ խոսքը (video) Դե լավ է...Նիկոլն իր մակարդակի ու մաստի կերպարներին է պաշտպանում ու աջակցում... Փաշինյանի հույսը մեծ մայրիկներին խաբելն է․․. Բալիում հեղեղումների զոհերի թիվը հասել է 18-ի Էդ ո՞նց եք խոսում․․․ էդ երիտասարդների շատ ընկերներ զոհվել են պատերազմի ժամանակ․ պատգամավոր (video) Կբացվի «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը Սևանին լուրջ վտանգ է սպասվում․ սրա հետևանքները պատկերացնու՞մ եք․ Արծվիկ Մինասյան (video) «Ռազբորկա»՝ Վարդան Ղուկասյանի որդու աջակիցների և իրավապահների միջև Ագնեսա Խամոյանը մանրամասներ պատմեց իր մեքենայի թալանից (video) Մոսկվայի ակնկալիքները Բաքվից և Հայաստանից «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»․ Իսրայելի պաշտոնաթող գնդապետ Ցեղասպանության զոհերի հիշատակը սակարկման ենթակա չէ․ ՀՅԴ ՀԵՄ անդամները Կառավարության շենքի դիմաց են Նորություն թոշակառուների համար Սոլովյովի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Տեր Արամն Աննա Հակոբյանին Հովհաննավանքում հյուրընկալել է 2024-ի մայիսին. Տեր Մուշե քահանա Թավշիստները պնդում են, որ դուք երազում էիք այն մասին, որ Արցախը հանձնվի, որ Հայաստանը վերածվի թուրքա–ադրբեջանական տանեմի "դուքյան"-անցուղու․․․ Բացահայտում. «Կանադայում թաքցված շքեղ կալվածք՝ հավանաբար ՆՓ-ին պատկանող» #ՀԻՄԱ․ Ռուսաստանը անցնելու է պլան Բ-ի․ սրանց վիճակը շատ ծանր է լինելու․ վերլուծաբան (video) Մտածում ենք` թշնամու ձեռքի գործն է. ինչպե՞ս նռնակը հայտնվեց Շատջրեքի դաշտում ու խլեց երիտասարդի կյանքը #ՈՒՂԻՂ․ Ո՛չ ուրացմանը․ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան (video) Ինչ է ասել Քըլըչը Հայաստան այցից առաջ ՔՊԿ էլիտայի նորացված ռեյտինգը՝ ըստ նիկոլիզմի շկալայի Քըլըչի այցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության դիմաց Մալիշկայում ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան ՄԻԵԴ–ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետն ազատվել է պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am