Մի խաբվեք թեզին, թե այս պայքարը եկեղեցու դեմ չէ. Պարոնա՛յք, ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է ու վտանգավոր. Տեր Ներսես Ռուշանյան

Տեր Ներսես Ռուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «451թ, մայիսի 26։ Սասանյան Պարսկաստանի զորքերը Մուշկան Նյուսալավուրտի հրամանատարությամբ Ավարայրի դաշտում դասավորվեցին Տղմուտ գետի աջ ափին, իսկ հայկական զորքերը սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ` ձախ ափին։

 

 

Բայց, ցավոք, այդ նույն ժամանակ պարսկական զորքերի մեջ էին նաև հայեր` դավաճան Վասակ Սյունու գլխավորությամբ։

Որքան էլ որոշ պատմաբաններ փորձեն արդարացնել Վասակին` որպես շրջահայաց, դիվանագետ գործչի, բայց նա, այս օրերին թևավոր խոսք դարձած բառերով ասած` կարմիր գիծն անցավ. կանգնեց պարսկական զորքերի կողքին, կռվեց իր եղբայրների դեմ, և անգամ հայի արյուն թափեց։

Գանք մեր օրեր։

Արդեն իսկ ազգային միասնականության ոգին թուլացրած մեր ժողովուրդն այս վերջին տարիներին էլ ավելի բազմաշերտ է դարձել` նախկիններ ու ներկաներ, սևեր ու սպիտակներ…

Այս շարքը չթվեմ, որովհետևինքս էլ կխճճվեմ։

Այս վերջին ամիսներին մեր երկրի ղեկավարության անմիջական և հետևողական ջանքերով մեր հասարակության մեջ կարծես մի նոր «ՏՂՄՈՒՏ ԳԵՏ» է ուրվագծվում` ժողովրդին բաժանելով կողմերի` ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա գահակալի` մի կողմից, և Եկեղեցու կայունության համար նախանձախնդիրների` մյուս կողմից։ Բայց այս անգամ մի մեծ տարբերությամբ` հայը հայի դեմ հրավիրելով, պառակտման ոգի սերմանելով։

Թեման շատ մեծ է, ասելիքս էլ` շատ։ Փորձեմ հակիրճ հանդես գալ։
Ցանկանում եմ հիշատակել Սուրբ Եղիշե պատմիչի խոսքերը. «Թագավորը, եթե իմաստությունը չունի իրեն որպես աթոռակից, չի կարող իր վիճակի մեջ վայելուչ լինել»։ Ես այս խոսքերն այսօր այսպես կձևակերպեմ. ՀՀ որևէ ղեկավար, բարձր պաշտոնյա, մտավորական, հաշվի առնելով մեր երկրի դիրքն ու պատմությունը, եթե մեր բազմադարյա ու բազմավաստակ Մայր Եկեղեցին իր ահռելի պատմական ռեսուրսներով չի դիտարկում իր համար որպես նեցուկ և հենարան, ավելին` քար է նետում նրա վրա, կամ փորձում թուլացնել և հեղինակազրկել, մեղմ ասած` զուրկ է իմաստությունից։

Պարոնա’յք, Ձեր բռնած ուղին կեղծ է, քաոսային է, սուտ է ու վտանգավոր։ Ժողովրդի քվեով բազմել եք Ազգային Ժողովի շենքում և այն վերածել ՍՏԻ աստծո տաճարի, այնտեղ դարձել քրմապետ, քրմեր ու քրմուհիներ, և այդ ՍՏԻ աստծուն հարաժամ ձեր իսկ ստերով եք խնկարկում, (երեկվա հարց ու պատասխանները վկա), և մշտապես ստում և ստում, թե բա եկեղեցու զավակ ենք, եկեղեցու սրբության համար ենք պայքարում։

Կաթողիկոս ե՞ք ուզում փոխել։ Ազգադավ, եկեղեցադավ արշավ։ Ախր ո՞նց չեք հասկանում. եթե Ինքը` մեր Տեր Հիսուս Քրիստոսն էլ երկնքից իջնի ու բազմի այդ գահին, դուք, մենք բոլորս, կրկին ենք Նրան խաչելու. սա է մարդու տեսակը։

Ուրեմն, կեղծ օրակարգեր մի՛ ստեղծեք, ժողովրդին էլ հոգեբանական նոր տեռորների մի՛ ենթարկեք։

Եվ ուրեմն, հա՛յ մարդ, դու որոշիր, թե «Տղմուտ գետի» որ ափին ես կանգնած։ Եթե այդ ափը ընդդեմ Եկեղեցու է (մի խաբվեք այն թեզին, թե այս պայքարը ընդդեմ եկեղեցու չէ, այլ` հանուն), լա՛վ իմացիր, բաժինդ վասակների հետ է։

Իսկ ես ուզում եմ խոսքս վերջացնել մեկ այլ հայ պատմիչի խոսքի իմ տարբերակով` համաձայն եմ Հայրապետիս հետ գնալ «դժոխք», քան ձեզ հետ` ձեր պատկերացրած արքայություն։

Հ.Գ. Ովքեր գրությանս հետ համաձայն չեն, դրա տակ իրենց մեկնաբանություններով չփորձեն ինքնահաստատվել»։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Քըլըչի այցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության դիմաց Մալիշկայում ավտովթարից տուժած քաղաքացիներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երեւան ՄԻԵԴ–ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետն ազատվել է պաշտոնից Օկուպացված Արցախում ձերբակալվել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցներ Խուզարկություններ՝ ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում․ ձերբակալվածներ կան Գաբրիել Չենբերջյանի գործով դատախազի վերաքննիչ բողոքը մերժվել է Կարդացե՛ք, գրողը տանի․․․ սա է Փաշինյանի ստորագրած թուղթը․ Արթուր Խաչատրյան (video) ԱՆԻՖ-ին ենթակա պետական ֆոնդը 700 մլն դրամ է ներդրել նախկին տնօրեն Փափազյանի ընկերոջ բիզնեսում Ստեփան Սամվելյանին ակնհայտորեն հասցնում են մահվան․․․ Զարուհի Փոստանջյան (video) Մանրամասներ՝ Երևանում փոխհրաձգությունից. մահացածն իր ընկերոջ հետ 2 օր առաջ էր փորձել վրեժխնդիր լինել Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված ընկերությունը Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը և ենթարկվել կարգապահական նկատողության Կարմիր բերետավորի՝ լրագրողին հարվածելու գործը կքննվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը #ՀԻՄԱ․ «ՔՊ-ում գզվրտոց է․ Փաշինյանն էլ ռիսկ չի անում գնալ Ավինյանի հետևից»․ Գևորգ Ստեփանյան (video) Մենք բացահայտել ենք ձեր սուտը․Քըլըչն ինչի՞ է հենց էսօր ՀՀ էկել, կարո՞ղ ա նախապայմանները բավարարել եք (video) Բա դու ո՞վ եք, որ դեռ համարձակվում եք՝ մեզ մեղադրել․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Ապիկարնե՛ր, դուք երկրորդ անգամ ինձ իմ հայրենիքից զրկեցիք․ Գառնիկ Դանիելյանի էմոցիոնալ ելույթը (video) Ո՞ր հայ բիզնեսմենը 850 կմ Ադրբեջանի տարածքով իր բեռները կտանի դեպի Ռուսաստան. Թադևոս Ավետիսյան (video) Բաքուն սպառնում ու ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը դա կոչում է «խաղաղություն»․ Խաչատրյան (video) «Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին պարզաբանել են, որ չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ». Ղազարյան Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը. Արմեն Հովասափյան Լիլիթ Գալստյանի խոսքից խառնվեց Հակոբ Արշակյանը․ «Սյունիքը ադրբեջանական տարածք է»,-ասաց Ալիևը ձեզ (video) Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am