Պայքարի միակ արդյունավետ ուղին համադրված ճնշումն է և դիմադրությունը երեք ճակատով. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Կարելի է անվերջ քննարկել այս իշխանության երկերեսանիության, ստախոսության, պոպուլիզմի և վերջերս արդեն քաղաքական լկտիության խորացած մակարդակը: Մեծ հաշվով հենց դա էլ տեղի է ունենում շուրջ հինգ տարի և այս նոր սեզոնը նորություն չէ:

Քաղաքական լկտիության անպատժելիության մթնոլորտը չի վերանում ինքն իրեն։ Այն իշխանության համար դառնում է կառավարման մեթոդ և իշխանությունն իր լկտիությամբ փորձում է ցույց տալ, որ վեր է օրենքից, հասարակությունից և նույնիսկ բարոյականությունից։ Բայց իրականում այդ լկտիությունը ուժի նշան չէ, այլ տկարության։

 Այն մատնում է լեգիտիմության ճգնաժամը, քանի որ չունի հանրային վստահություն: Իշխանությունը ստիպված է օպոնենտներին ճնշել ոչ թե փաստարկով, ճշմարտությամբ, արգումենտացիաներով այլ անպատժելի լկտիությամբ, իսկ հասարակությանը կերակրել միմյանց հաջորդող աբսուրդներով, որ այն օտարվի քաղաքականությունից վերջնականապես խորացնելով անտարբերությունը:

Ինստիտուցիոնալ դատարկությունը ևս ակներև է, երբ դատարանները, խորհրդարանը, իշխանական լրատվամիջոցներն ու ինֆոֆաբրիկաները չեն աշխատում հասարակության համար, այլ բացառեպես իշխանության համար, որն էլ ազատ է իր լկտիության և անպատժելիության մեջ։ Սա նախ արժեհամակարգային փլուզում է, երբ քաղաքական մշակույթը դառնում է փողոցային լեզվի և ապաշնորհ կոպտության պրոպագանդա, հասարակությունը կորցնում է իր ինքնահարգանքը։

Այս պայմաններում լռելն ու համակերպվելը նշանակում է լեգիտիմացնել իշխանության անպատժելիությունը։ Իսկ դրա դեմ պայքարի միակ արդյունավետ ուղին համադրված ճնշումն է և դիմադրությունը երեք ճակատով:

1. Իրավական ճակատում՝ դատական հայցեր, միջազգային դատարաններ, իրավական գործիքների կիրառություն՝ ցույց տալու համար, որ նույնիսկ եթե ներսում դատարանները լռում ու բռնադատում են, դուրսը աշխարհը լսում և տեսնում է։

2. Հանրային ճակատում՝ զանգվածային բողոքներ, հանրային ամոթի մեխանիզմներ, քաղաքացիական անհնազանդություն։ Լկտիությունը պետք է բախվի ոչ թե լռության, այլ հասարակության արժանապատիվ հակահարվածի։

3. Արժեհամակարգային ճակատում՝ ժողովրդավարության ու արժանապատվության գաղափարների տարածում։ Իշխանության լկտիությունը պետք է բացահայտվի ոչ թե որպես «ուժեղ առաջնորդի» նշան, այլ որպես պետության արժեզրկման և ժողովրդի նվաստացման գործիք։

Քաղաքական լկտիությունն ու անպատժելիությունը ինքնապաշտպանական մեխանիզմ է թույլ և ցածրորակ իշխանության համար։ Հետևաբար՝ յուրաքանչյուր լկտիության դրսևորում պետք է դառնա ազդանշան հանրային մոբիլիզացիայի համար։ Միայն այդպես կարելի է իշխանությանը ցույց տալ, որ անպատժելիության տակից փրկվելու միակ տարբերակը հեռանալն է։

P.S. Անառակը միշտ ունի արդարացում, թե ինչու է անառակ կամ ունի հիմնավորում, որ անառակ չէ:

Գողը միշտ ունի արդարացում, թե ինչու է գողանում կամ ունի հիմնավորում, որ գող չէ:

Խաբեբան միշտ ունի արադարացում, թե ինչու է խաբում կամ ունի հիմնավորում, որ խաբեբա չէ:

ՔՊ-ն միշտ ունի արդարացում և միշտ ունենալու է հիմնավորում, թե ինչու է վերը նշված երեքի համադրությունը»:

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Ստեփան Սամվելյանին ակնհայտորեն հասցնում են մահվան․․․ Զարուհի Փոստանջյան (video) Մանրամասներ՝ Երևանում փոխհրաձգությունից. մահացածն իր ընկերոջ հետ 2 օր առաջ էր փորձել վրեժխնդիր լինել Պետհամարանիշերի գնման մրցույթում հաղթել է նախկինում կոռուպցիոն սկանդալում հայտնված ընկերությունը Տեր Արամը խախտել է Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը և ենթարկվել կարգապահական նկատողության Կարմիր բերետավորի՝ լրագրողին հարվածելու գործը կքննվի Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանում Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը #ՀԻՄԱ․ «ՔՊ-ում գզվրտոց է․ Փաշինյանն էլ ռիսկ չի անում գնալ Ավինյանի հետևից»․ Գևորգ Ստեփանյան (video) Մենք բացահայտել ենք ձեր սուտը․Քըլըչն ինչի՞ է հենց էսօր ՀՀ էկել, կարո՞ղ ա նախապայմանները բավարարել եք (video) Բա դու ո՞վ եք, որ դեռ համարձակվում եք՝ մեզ մեղադրել․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ին (video) Ապիկարնե՛ր, դուք երկրորդ անգամ ինձ իմ հայրենիքից զրկեցիք․ Գառնիկ Դանիելյանի էմոցիոնալ ելույթը (video) Ո՞ր հայ բիզնեսմենը 850 կմ Ադրբեջանի տարածքով իր բեռները կտանի դեպի Ռուսաստան. Թադևոս Ավետիսյան (video) Բաքուն սպառնում ու ծաղրում է Նիկոլ Փաշինյանին, իսկ Փաշինյանը դա կոչում է «խաղաղություն»․ Խաչատրյան (video) «Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը ՄԻՊ-ին պարզաբանել են, որ չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ». Ղազարյան Նիկոլի մանկուրտացյալ եղբայրությունը. Արմեն Հովասափյան Լիլիթ Գալստյանի խոսքից խառնվեց Հակոբ Արշակյանը․ «Սյունիքը ադրբեջանական տարածք է»,-ասաց Ալիևը ձեզ (video) Ֆրանսիան հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է պատերազմ սկսել Ռուսաստանի հետ Մինչև հաղթանակ մնացել է 268 օր. Սարգիս Կարապետյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քաղաքական շահարկումների վայր չէ․ Տեր Եսայի քահանա Արթենյան Մեր մտահոգությունն ենք հայտնում մինչ օրս Բաքվում պահվող հայ գերիների առնչությամբ․ հայտարարություն Մոլեռանդ քրիստոնյա ներկայացողը, այսօր Ադրբեջանի հրահանգով լծված է հայոց եկեղեցու դեմ կազմաքանդիչ արշավի իրագործմանը. Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի վերջին հայտարարությունն արտացոլում է շատ ավելի վտանգավոր միտում․ հոգևոր իշխանությունը զավթելու փորձ․ Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Նեթանյահուն խոստացել է, որ «Պաղեստինյան պետություն չի ստեղծվի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am