Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել

Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Քննչական կոմիտեից Լուրերի հետ զրույցում հայտնեցին, որ սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Կատարվում է նախաքննություն։
Քիչ առաջ 24News-ին հայտնի դարձավ, որ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։