Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով

Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով: Այս մասին 24News-ին ասացին Ղուկասյանի գրասենյակից:
Նշենք, որ խափանման միջոցի հարցի քննությունը մեկնարկել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին:
Հիշեցնենք, որ երեկ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել էին շորթման մեղադրանքով: