Ալիեւի եւս մի պահանջի կատարման շրջանակներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

 

 

Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:

Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։

 

 

Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։

 

 

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ, քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։

Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 09․ 25 թ

դիտվել է 331 անգամ
Լրահոս
Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am