«Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է
Սևան-Երևան ավտոճանապարհին, երբ սկսվում է դեպի Երևան իջնելը, արագաչափ է տեղադրված, այդտեղ առավելագույն արագություն է սահմանված ժամում 70 կիլոմետրը։ Վարորդներն այդ հատվածում իջեցնում են մեքենայի արագությունը, հետո նորից գազ տալիս, արագություն զարգացնում։
Այդ արագաչափը ոչ մի օգտակար գործառույթ չունի, բացի վարորդներին տուգանալուց։ Հիշո՞ւմե ք, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը Սևան-Դիլիջան թունելի մոտ արագաչափ էր փակում, խոստանում փակել բոլոր արագաչափերը։
Նա հայտարարում էր, որ Հայաստանի ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ։ «Նիկոլի թվին» ժողովուրդը տուգանքի մատերիալ է։