«Ալեն Սիմոյանի նկարի մոտ իսկապես շատ մարդ կհավաքվի, բայց վրան թքելու համար». Էդգար Ղազարյան

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնում «Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին, ուղղակի այդ գործընթացի երաշխիքներ ստեղծելու համար այնտեղ նաև տեղակայվելու է ամերիկյան ռազմաբազա»:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ի պատասխան այն դիտարկմանը, ոչ նման ամրագրում չկա ո՛չ հռչակագրում, ո՛չ նախաստորագրված պայմանագրում, նա արձագանքեց. «Կա Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ դա լինելու է 99 տարով, և կա երկու կողմերի հայտարարությունը, ո՞նց չկա. հենց հռչակագրում նշված է, որ Հայաստանի տարածքում Հայաստանը և Միացյալ Նահանգները համագործակցում են, այսպես կոչված, «Թրամփի ուղի»… Ո՞նց չկա: Դա պետք է համակցված նայել այլ ձևակերպումների հետ, մասնավորապես, Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխոչընդոտ կապի ապահովումը, ինչը երբևէ Հայաստանի՝ որևէ այլ պետության հետ պայմանագրերում չի եղել: Կամ սկզբունքների հիշատակում՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, դրանք անհարկի հիշատակումներ են, որովհետև դրանք պետության հատկանիշներ են և բնորոշ են ցանկացած պետության»:
Չնայած վաշինգտոնյան գործընթացներից հետո Ալիևը ամենօրյա ռեժիմով շարունակում է խոսել «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին, Փաշինյանն ասում է, որ դա սուբյեկտիվ իրականություն է, իսկ օբյեկտիվ իրականությունը հռչակագրում և խաղաղության պայմանագրում ամրագրված դրույթներն են, և հորդորում է չհավատալ, եթե նույնիսկ երդվեն, որ այդ տերմինը ՀՀ հետ կապ ունի:
Էդգար Ղազարյանը նկատեց, որ մինչև հիմա Ալիևի ասածներն են դարձել իրականություն, ոչ թե՝ Փաշինյանի. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ մենք ԵԱՀԿ ՄԽ-ից կհրաժարվենք, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, վստահ լինենք, որ դա վավերացվելու է, այդպես եղա՞վ: Ալիևն ասում էր՝ պետք է հրաժարվեք ԵԱՀԿ ՄԽ-ից, և նրա ասածն էլ կատարվել է: Հիմա նույնը Մեղրիին է վերաբերում. Ալիևն ասում է՝ պետք է տրամադրեք առանց հայի հանդիպելու անխոչընդոտ միջանցք, ինքն էլ տվել է: Գուցե մի օր էլ Փաշինյանն ասի՝ տիեզերք սարք ենք ուղարկել, որը կստուգի ադրբեջանական բեռները»:
Շարունակությունը՝ 168.am