Փաշինյանը մի քանի պաշտոնյաների պաշտոնանկ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել:
Որոշումներից մեկի համաձայն՝ Կարեն Սեդրակյանն ազատվել է Հայաստանի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նա այդ պաշտոնին նշանակվել է 2025 թվականին։ Մեկ այլ որոշմամբ Վարդան Կոստանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այդ պաշտոնում աշխատել է ընթացիկ տարվա հունվարից։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Սամվել Մուրադյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: