Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան

««ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ՍՊԸ-ի տնօրեն, հայտնի «Ֆլեշի» Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանշան միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը բավարարեց իմ կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքը եւ բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ արձանագրելով, որ Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված վարչական հսկողությունը ամփոփող թողնելը եղել է ոչ իրավաչափ, իսկ պաշտպանի միջնորդությունն այն վերացնելու վերաբերյալ եղել է հիմնավոր»,- նշել է փաստաբանը։