Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության ժամանակ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մխիթարյանին տրվել է «Ինտերի» ջենթլմեն» մրցանակը: Մխիթարյանից բացի, «Ինտերից» պարգևատրվել են ակումբի նախագահ Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավյեր Ձանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան:
«Շատ ուրախ եմ: Պատիվ է այս մրցանակը ստանալը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են: Չեմ կարող ասել, որ այս մրցանակը ներկայացնում է իմ տեսակը: Թող դա ասեն այլ մարդիկ»,- նշել է Մխիթարյանը: