Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար

Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի, կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:
«Կարծում եմ՝ միանգամայն իրատեսական է, որ պատերազմը կտևի ևս մի քանի տարի։ Ցավոք, խաղաղության շուրջ ջանքերը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ոչ մի արդյունք չտվեցին։ Ռուսաստանը պարզապես անտեսում է դրանք», – ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։