Թուրքիայի Քյուչյուքչեքմեջեի գլխավոր դատախազության կողմից սկսված հետաքննության շրջանակներում կձերբակալվեն 10 անձինք, այդ թվում՝ «Can Holding»-ի ղեկավարներ Մեհմեթ Շաքիր Ջանը, Քեմալ Ջանը և Քենան Թեքդաղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:
Բացի այդ, արդեն իսկ առգրավվել են «Can Holding»-ը և վերջինիս կազմում գործող «Habertürk» և «Show» հեռուստաալիքները:
Հիշյալ անձինք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Դատական հետաքննության շրջանակներում պարզվել է, որ «Can Holding»-ի հովանու ներքո գործող ընկերությունների միջոցով ստեղծվել է հանցավոր կազմակերպություն։ Գործողության շրջանակներում առգրավվել են 121 ընկերության ակտիվներ, իսկ 10 կասկածյալի նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը