Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից

Իլուր-ը գրում է․ Իլուր-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, ՀՀ Առաջին նախագահը բավարարվեց հետևյալ հակիրճ պատասխանով.

«Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը:

Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից: Ինչ վերաբերում է շահագրգիռ այլ պետությունների քաղաքական և տնտեսական նպատակադրումներին, ապա Հայաստանն, իմ համոզմամբ, ի վիճակի է, միջազգային իրավունքի պահանջների համաձայն, երաշխավորել նրանց անխափան գործունեությունը: Այդ հարցում Հայաստանը, կամա, թե ակամա, ակնկալում է իր ռազմավարական գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի ակտիվ համագործակցությունը, հակառակ նրանց միջև առկա ակնհայտ տարաձայնությունների: Մեծ տերությունների միջև հակասությունները, որպես կանոն, ավելի հեշտությամբ են լուծվում, քան փոքր երկրների միջև, ինչը բացատրվում է մեծերի հասունության հանգամանքով: Դրա ապացույցն են, մասնավորապես, Կարիբյան (1962թ.) և Դամանսկի (1969թ.) ճգնաժամերի հաղթահարումը, գերտերությունների մրցակցությանը զուգընթաց ժամանակ առ ժամանակ միմյանց միջև կնքված սպառազինությունների կրճատման համաձայնագրերը, պրոքսի պատերազմների պարագայում իրենց փոխհամաձայնեցված լուծումները և այլն»:

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ Փաշինյшնը համաձայնվեց Ալիևի տեսակետի հետ Մինսկի խմբի լուծարման մասին և քաղաքшկան դաշտից արձագանք չստացավ Ամերիկացիներն անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչո՞ւ են կիսով չափ հակազդում «Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց ՀԾԿՀ անդամ է ընտրվել Արա Նռանյանը Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը․ Civilnet.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Թուրքիայով պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք. Հովհաննես Խուդոյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն Իռլանդիան չի մասնակցի հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթին, եթե Իսրայելը մասնակցի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am