Լավրովը բանակցություններ է վարել արաբ գործընկերների հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Սոչիում կայացած Ռուսաստան-Պարսից ծոցի համագործակցության խորհուրդ ռազմավարական երկխոսության հերթական փուլի շրջանակներում հանդիպել է արաբ գործընկերների հետ՝ քննարկելով միջազգային և տարածաշրջանային, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Լավրովը հանդիպում է անցկացրել Կատարի արտաքին գործերի պետնախարար Սուլթան ալ-Մուրայխիի հետ։ Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են ռուս-կատարական ավանդական բարեկամական հարաբերությունների ողջ համալիրի հետագա զարգացման հեռանկարային ոլորտները:

Բացի այդ, Լավրովը հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդ Ալլահ Ալի ալ-Յահյայի, Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ ալ-Լատիֆ ազ-Զայանիի, ինչպես նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասիմ ալ-Բուդայուիի հետ։Հանդիպումների ընթացքում հաստատվել է փոխադարձ հանձնառությունը՝ ամրապնդելու փոխշահավետ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը։Նաև քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր՝ շեշտը դնելով պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։

Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը տարածաշրջանային կազմակերպություն է, որը ներառում է վեց երկիր՝ Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման և Սաուդյան Արաբիա: Կազմակերպության նպատակն է ընդլայնել անդամ երկրների միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում և մշակել ընդհանուր դիրքորոշումներ միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի վերաբերյալ:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Մայր Հայաստան»-ը մասնակցելու է Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Մինչ օրս անկլավների մասին իրավական հիմք չկա. 110 քմ տարածքի մասին Ալեն Սիմոնյանի պնդումը չունի հիմնավորում. քարտեզագիր Ալեն Սիմոնյանը Ալեն Սիմոնյան չէր լինի, եթե սրանից հետո էլ անգամ ներողություն խնդրելը չաներ իր ԹՔՈՏ ոճով. Սոս Հակոբյան Ֆլեշի Արմեն Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ վարչական հսկողությունը վերացվեց․ փաստաբան Փաստաբան Արմեն Օհանյանին տևական ժամանակ գաղտնալսել են, Օհանյանը մեղադրանքը չի ընդունում․ պաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ում Պատերազմը Ուկրաինայում կշարունակվի ևս երկու տարի․ ԵՄ դիվանագիտության ղեկավար Թրամփի խնդրանքով Լուկաշենկոն ազատ է արձակել 52 բանտարկյալի «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ է․ Սերդար Քըլըչ Մեքենան հայտնվել է ձորում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց ՀԾԿՀ անդամ է ընտրվել Արա Նռանյանը Ինչպես «Հանրայինը» և «Արմենպրեսը» անտեսեցին Արցախի Հանրապետության հռչակման օրը․ Civilnet.am Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Թուրքիայով պայթուցիկ նյութեր տեղափոխող երկու ուկրաինացիների Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի Ինչո՞ւ էր Իլհամ Ալիևը դժգոհ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից ԱՊԱՑՈՒՑՎԵԼ Է, որ դուք, ձեր քննչականի պետը, ձեր գլխավոր դատախազը ստախոսներ եք. Հովհաննես Խուդոյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն Իռլանդիան չի մասնակցի հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթին, եթե Իսրայելը մասնակցի Հայ ժողովրդի պատմության վատագույն դատավորը՝ Վճռաբեկի դատավոր. Ռուբեն Մելիքյան Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Արա Զաքարյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am