Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս տարի կառավարությունը կսուբսիդավորի խաղողի բերքահավաքը:
Sputnik Грузия-ն մեջբերում է գյուղատնտեսության նախարարության տվյալները, համաձայն որոնց՝ Ռաչայի շրջանում «Ալեքսանդրուլի» և «Մուջուրեթուլի» խաղողի գնման համար կկիրառվի 4 լարի (568 դրամ) սուբսիդիա մեկ կիլոգրամի համար, եթե գինեգործական ընկերությունները գյուղացուն վճարեն առնվազն 8 լարի (1136 դրամ) մեկ կիլոգրամի համար և գնեն առնվազն 3 տոննա։
Կախեթիի շրջանում հավաքված «Սապերավի» խաղողը կընդունվի 1.5 լարիով (213 դրամ), «Ռկացիտելի» գինու խաղողը՝ 1.2 լարիով (170 դրամ), ինչպես նաև անորակ և վնասված խաղողը՝ 1 լարիով (142 դրամ)։
«Կպահպանվի նախորդ տարիներին կիրառվող մոտեցումը, ինչը շատ կարևոր է մեր երկրում խաղողագործության և գինեգործության աջակցության համար։ Այս տարվա խաղողի բերքահավաքը կկազմի 200-250,000 տոննա, և բերքը ժամանակին հավաքելու համար խաղողի բերքահավաքի համակարգման շտաբը աշխատում է շուրջօրյա», — նշել է Վրաստանի վարչապետը։
Նշենք, որ 2023 թվականից ՀՀ կառավարությունը ևս սուբսիդավորում է խաղողի մթերումը, սակայն պայմանները բոլորովին այլ են, գումարը՝ անհամեմատ ցածր։
5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար հատկացվում է լրացուցիչ 30 դրամ սուբսիդավորում՝ 1 կիլոգրամ խաղողի համար, իսկ 10 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում։
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը