TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Բացահայտում ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության տնտեսական իրագործելիության տեսանկյունից հինգ խումբ սահմանափակումներից 1-ին սահմանափակման (1․ Տարանցիկ ներուժի սահմանափակում) մանրամասները։

Երբ որևէ երկիր ուզում է դառնալ «տարանցիկ կենտրոն», առաջին հարցը պիտի լինի՝ ինչպիսի՞ երթուղիներով, ի՞նչ ծավալով, ի՞նչ հասանելիությամբ։ Բայց «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախաձեռնությունը այս հարցերին չունի տնտեսական հստակ պատասխան։ Ահա, թե ինչու։

Հայաստանի՝ տարանցիկ կենտրոն դառնալու նախապայմանը պետք է լինի առնվազն բարձր բեռնաշրջանառություն և երկար, ինֆրաստրուկտուրային հագեցած երթուղի, սակայն փաստերն այլ բան են ասում, մասնավորապես․

1․ ՀՀ արտաքին բեռնափոխադրումը՝ 1.5–2 մլն տոննա (Սև ծով և Իրան ուղղություններով)․

2․ ՀՀ ամբողջ բեռնաշրջանառություն (ներքին + արտաքին)՝ շուրջ 12–14 մլն տոննա (տարանցիկ հոսքերի տեսակարար կշիռը՝ ընդամենը շուրջ 5 – 6%)․

3․ Վրաստանի միջով բեռնաշրջանառություն՝ շուրջ 20 մլն տոննա (համեմատության համար՝ շուրջ 10 անգամ ավելի).

Բանդար Աբբաս – Հայաստան` շուրջ 1.2–1.5 մլն տոննա (Իրանի հարավային նավահանգիստից)
Այս թվերը պարզ ցույց են տալիս, որ Հայաստանը չունի բավարար բազա՝ տրանսպորտային մեգանախագիծ կառուցելու համար։ ՀՀ տարածքով անցկացվող կապերի երկարությունն ինքնին սահմանափակ է (Մեղրիից մինչև Բագրատաշեն՝ մոտ 550 կմ, իսկ Երասխից մինչև Գյումրի՝ մոտ 220 կմ։

Եթե մտածենք նաև Թուրքիայի կամ Ադրբեջանի ուղղություններով, ապա հնարավոր երթուղիներն իրենց երկարությամբ խիստ սահմանափակ են։ Օրինակ՝ Երասխ–Նախիջևան-Շարուր-Սադարակ ճանապարհով հասանելիություն դեպի Թուրքիայի Իգդիր և Կարս քաղաքներ (նաև դեպի Մերսին կամ Դերզեյ նավահանգիստներ) տեսականորեն հնարավոր է, սակայն դրանց հասանելիությունը բացի քաղաքական պայմանավորվածություններից, կախված է նաև իրենց երկրում առկա տրանսպորտային ենթահամակարգերը թարմացնելու կամ նորերը կառուցելու նրանց պատրաստակամության հետ։ Նույնը վերաբերում է արևելյան ուղղությանը՝ Մեղրի-Ղուբաթլու-Ղորիս-Ալյաթ ճանապարհով կապը դեպի Ադրբեջանի Բաքու և Ալյաթ նավահանգիստ։ Սակայն այս երթուղիներն ունեն ոչ միայն կարճ «տրամաչափ» (հարյուրից պակաս կիլոմետր ՀՀ տարածքով), այլև ռազմաքաղաքական անորոշություն և նավահանգիստային հասանելիության փաստացի բացակայություն։

Ընդհանուր առմամբ, տարանցիկ երթուղու կարճությունը երկակի հետևանք ունի։ Կարճ ուղին կարող է ի սկզբանե դիտվել որպես առավելություն՝ բեռնափոխադրումների ծախսերը նվազեցնելու տեսանկյունից, ինչը դրական է բեռներ ուղարկող և ստացող կողմերի համար։ Սակայն նույն հանգամանքը հանգեցնում է տարանցիկ ծառայություններից ստացվող եկամուտների համեմատաբար ցածր մակարդակի՝ տարանցող երկրի համար։

Մի կարևոր հանգամանք ևս։ Շատերը փորձում են տպավորություն ստեղծել, թե «Խաղաղության խաչմերուկը» կապ ունի TRIPP նախագծի հետ (Trump Road կամ «Զանգեզուրյան միջանցքի» փափուկ տարբերակ)։ Բայց իրականում՝ TRIPP-ը հայկական նախաձեռնություն չէ, այն թուրք-ադրբեջանական նախագիծ է, որը միայն օգտագործում է Հայաստանի տարածքը՝ առանց Հայաստանի ակտիվ վերահսկողության։ TRIPP-ի մոդելում Հայաստանը անցման երկիր է, բայց ոչ տարանցման կենտրոն։ Սա փոխադրումային իմիտացիա է, ոչ՝ տնտեսական դիվիդենտ։

Այպիսով, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն այսօր չունի այն տարանցիկ ներուժը, որն անհրաժեշտ է այդպիսի տնտեսական մոդելի ձևավորման համար։ Սա կապ չունի երազանքներին դեմ լինելուն։ Սա տնտեսական ռեալիզմ է։ Եթե խաչմերուկ է, ապա շատ հնարավոր է, որ մենք այնտեղ կանգնած ենք կարմիր լույսի տակ»։

դիտվել է 121 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Ձեզ ասեմ՝ ինչու սահմանին կրակոց չկա․ գիտե՞ք՝ ինչ է հրամայել Նիկոլը․ Գառնիկ Դավթյան (video) Պարոն Ջանջուղազյա՛ն, այս գործերը պետք է ուղարկվեն դատախազություն․ հանցագորություններ կան․ Դանիելյան (video) «Մայր Հայաստանը» մասնակցելու է Վաղարշապատի ընտրություններին․ հասնելու ենք փոփոխության․ Թևանյան (video) Նիկոլի «անասնաֆերմայից» Վահա՛գ, ապրածդ լավ գիտենք, խոսալուց առաջ մտածի՛ր․ Հենրիխ Դանիելյան (video) «Մարդիկ հենց լցվեցին հրապարակ, Նիկո՛լ, էդ չագուչդ գիտե՞ս՝ ինչ են անելու». Զոյա Ջուլհակյան (video) Նիկո՛լ, սպասում եմ՝ բանծիկով չագուչդ Ալիևի գլխին դե տուր. Նաիրա Զոհրաբյան (video) Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն Հա՞յ ես դու,  հայ եմ ես․ վախ, ու՞ր փախչեմ  հիմա ես Ընտրվեց Արմեն Դանիելյանը Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ. Արսեն Բաբայանը՝ Ղուկասյանի որդու ձերբակալության մասին Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ հայրը 2 որդիների հետ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․կան ձերբակալվածներ #ՀԻՄԱ․ Նիկոլի մոտ ծանր «սրացումներ են»․ հիմա ասեմ՝ ինչից է սարսափած․ Հենրիխ Դանիելյան (video) Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման համար կդիմենք Եվրոպական դատարան․ Զարուհի Փոստանջյան Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ Սամսոն Գրիգորյան «Сволочь, и врагов надо уважать». ես հիմա թոռներիս ի՞նչ ասեմ՝ ինչի՞ տղուս բռնեցին․ Վարդան Ղուկասյան (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սոսնովկա բնակավայրը Վրաստանը մինչև 1100 դրամ սուբսիդիա է տրամադրում խաղողի մթերման համար, Հայաստանը՝ 30-50 դրամ Հա՛ Ալեն, ամենակարևորը դու գիտես՝ մարդիկ ինչ կանեն նկարիդ հետ․ Հայկ Մամիջանյան (video) Պատասխանդ լսիր․ Քրիստինե Վարդանյանը «փչացրեց» Վահագն Ալեքսանյանին (video) Թալանած, մսխված 25 միլիարդ․ ո՞նց եք պատասխան տալու․ Աննա Գրիգորյանը կոնկրետ փաստեր ներկայացրեց (video) Սամվել Կարապետյանի ամենամեծ մեղքը մեկն է․ Արա Վարդանյան (video) Անկարայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոպեկ-կոպեկ էդ փողերը խլել եք, յուրացրել․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am