Ինչպես Թուրքիան է հայերի մեջ Նիկոլ գտել, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է.
2025-ի Արամը նույնն է, ինչ 2018-ի Նիկոլը
Ինչպես Թուրքիան է հայերի մեջ քրքրել Նիկոլ գտել, որ Հայաստանի դեմ լարի, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ քրքրել Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի
Արցախն ու հայկական հարյուրավոր եկեղեցիները հանձնածը սահմանադրությունը, օրենքներն ու միջազգային իրավունքը խախտելով չկարողացավ եկեղեցու դեմն առնել, հիմա մազից քահանա է պոկել, որպեսզի կատարի Ադրբեջանի պահանջը՝ հայ եկեղեցու չեզոքացումը:
Ցանկացած հոգևորական, որն այսքանից հետո ոչ թե ՔՊ-ին է մերժում՝ իրենց կրոնական կազմակերպության ներքին գործերին խառնվելու, իր ավագ եղբայրներին գերի վերցնելու համար, այլ հարվածում է եկեղեցուն, նույն բանն է, ինչ Արցախում հայկական եկեղեցիներ ոչնչացնող Փաշազադեն:
2025 թվականին հայթայթած Արամ քահանան նույն բանն է, ինչ 2018 թվի Նիկոլը:
Ամեն օվկիանոս իր տիղմն ունի:
Բոլոր կրոնական կազմակերպությունների, ազգային փոքրամասնությունների, աթեիստներ ու բոլոր խելամիտ քաղաքացիների գործն է Հայաստանն ու եկեղեցին պաշտպանել եղեռնամոլներից:
Իսկ եկեղեցին կարող է զուտ արհամարհել նիկոլական քահանային, թեև եկեղեցու դեմ գրոհը նրանով են անելու: