Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանում հայրը հանկարծամահ է եղել որդու հարսանիքի օրը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/09/11/169229

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Առինջի «Գ» թաղամասում 110 հազար բարձրավոլտ էլեկտրասյան խափանման պատճառով տեղի է ունեցել պայթյուն Հա՞յ ես դու,  հայ եմ ես․ վախ, ու՞ր փախչեմ  հիմա ես Ընտրվեց Արմեն Դանիելյանը Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ. Արսեն Բաբայանը՝ Ղուկասյանի որդու ձերբակալության մասին Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ հայրը 2 որդիների հետ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․կան ձերբակալվածներ #ՀԻՄԱ․ Նիկոլի մոտ ծանր «սրացումներ են»․ հիմա ասեմ՝ ինչից է սարսափած․ Հենրիխ Դանիելյան (video) Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման համար կդիմենք Եվրոպական դատարան․ Զարուհի Փոստանջյան Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ Սամսոն Գրիգորյան «Сволочь, и врагов надо уважать». ես հիմա թոռներիս ի՞նչ ասեմ՝ ինչի՞ տղուս բռնեցին․ Վարդան Ղուկասյան (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սոսնովկա բնակավայրը Վրաստանը մինչև 1100 դրամ սուբսիդիա է տրամադրում խաղողի մթերման համար, Հայաստանը՝ 30-50 դրամ Հա՛ Ալեն, ամենակարևորը դու գիտես՝ մարդիկ ինչ կանեն նկարիդ հետ․ Հայկ Մամիջանյան (video) Պատասխանդ լսիր․ Քրիստինե Վարդանյանը «փչացրեց» Վահագն Ալեքսանյանին (video) Թալանած, մսխված 25 միլիարդ․ ո՞նց եք պատասխան տալու․ Աննա Գրիգորյանը կոնկրետ փաստեր ներկայացրեց (video) Սամվել Կարապետյանի ամենամեծ մեղքը մեկն է․ Արա Վարդանյան (video) Անկարայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կոպեկ-կոպեկ էդ փողերը խլել եք, յուրացրել․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության Բա ու՞ր եք այ «սուչկանե՛ր, ա՛յ սուկանե՛ր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ, դուք ո՞նց եք աշխատում, ո՞նց էլի․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ալե՛ն, լսի՝ ինչ եմ ասում քեզ․ Արա Վարդանյան (video) «Մեծագլուխ քայլիստ» Վահագ, էս ու՞մ ես ասում՝ Լուբյանկայից շպրտված. Գագիկ Համբարյան (video) Շատ վտանգավոր է․ Զինված ուժերից մի քանի հազար մարդ ազատվել է․ Տիգրան Աբրահամյան (video) Հիմա ասեմ՝ որ հայն է Բաքվում Ռուբեն Վարդանյանին ծախել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am