Բազմահազարանոց ուսանողական լսարանի առջև սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը` Թրամփի մտերմագույն մարդը. Գոհար Վեզիրյան

Գոհար Վեզիրյանը գրում է. «Այսօր Յուտայի համալսարանում բազմահազարանոց ուսանողական լսարանի առջեւ սպանվեց 31-ամյա Չարլի Քըրքը։ Չարլին պահպանողական ակտիվիստ էր, ամենադիտվող եւ քննարկվող պոդքասթի հեղինակ։ Ովքեր ծանոթ են նրա գործունեությանը, վստահաբար, մեծ հետաքրքրությամբ են հետեւել ԱՄՆ քոլեջներով նրա շրջագայության ու բաց դեբատների միջոցով ուսանողության մեջ թրամփիստական գաղափարների տարածման ահռելի ու նյարդ պահանջող աշխատանքին։ Նրան հաճախ ֆաշիստ էին անվանում, որովհետեւ սեռական փոքրամասնությունների, տրանսգենդերների, աբորտների դեմ պայքարի առաջամարտիկ էր։ Սրան զուգահեռ վերջինս Աստվածաշունչ էր քարոզում՝ բավական մանրամասն քննարկելով վերոնշյալ թեմաներն հենց այդ կոնտեքստում։ Նրա հիմնադրած կազմակերպությունը «Turning Point USA» համարվում էր MAGA շարժման «բաբախող սիրտը»։ Սա ոչ միայն համալսարականներին ու քոլեջի ուսանողներին համախմբող կազմակերպություն էր, այլեւ ամենամեծ և ամենահավակնոտ երիտասարդական միավորն էր վերջին քարոզարշավի ընքացքում։ Դոնալդ Թրամփի համար ամենանշանակալի միջոցառումները՝ մարդաշատության, կրեատիվության, շքեղության, թիրախին ճիշտ հարվածելու առումով՝ «Turning Point USA» կազմակերպության կողմից են անցկացվել։ 

31-ամյա Չարլին Թրամփի մտերմագույն մարդն էր։ Թեպետ նա պաշտոնապես չէր համարվում խորհրդական եւ գրանցված չէր այդ հաստիքում Սպիտակ տանը, բայց ավելին էր, քան նշանակվածները։ Ստվերային խորհրդատու էր, ընտանիքին շատ մոտ կանգնած մեկը, Թրամփի ավագ որդու ամենօրյա ընկերը։

Վերջինս նրան եղբայր է անվանել իր ցավակցական գրառման մեջ, իսկ Թրամփը նրան որակել է «պատրիոտ»՝ առաջին իսկ արձագանքում տեղի ունեցածը որակելով որպես «ամենասարսափելի բաներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ»։ Ողջ օրը ուշադրությամբ հետեւել եմ դեմոկրատների արձագանքին՝ Օբամայից սկսած։ Սոցիալական մեդիայում նրանց գրառումների տակ էլ ատելության խոսք տարածողներ, մահվան փաստին սմայլիկներով արձագանքողներ կային։ Մեծ արագությամբ եւ սաստող հակադարձումներով էին խմբագրվում քոմենթները։

Տեղի ունեցածը դեմոկրատները համարում են ամերիկյան դեմոկրատիայի վերջին տասնամյակների ամենամեծ սպառնալիքը․ սպանություն՝ խոսքի, կարծիքի, մտածածդ գաղափարը, թեկուզ անընդունելի, բարձրաձայնելու համար։ Հանրապետականները եւս մտահոգված են գերբեւեռացված համակարգի համար։ Բեւեռների՝ աջերի ու ձախերի արանքում ամեն օր ատելություն է խմորվում։

Թրամփիստները, որոնք էականորեն տարբերվում են հանրապետականներից, վստահ են, որ սա Թրամփի դեմ արված հերթական սարսափելի քայլն է։

Չարլին ամուսնացած էր Էրիկայի հետ, որը Միս Արիզոնա տիտղոսն է ստացել տարիներ առաջ։ Մեկ տարեկան տղա եւ երեք տարեկան աղջիկ, ընտանեկան սիրառատ վիդեոներ, որտեղ Չարլին ժպտում է։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության Բա ու՞ր եք այ «սուչկանե՛ր, ա՛յ սուկանե՛ր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ, դուք ո՞նց եք աշխատում, ո՞նց էլի․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ալե՛ն, լսի՝ ինչ եմ ասում քեզ․ Արա Վարդանյան (video) «Մեծագլուխ քայլիստ» Վահագ, էս ու՞մ ես ասում՝ Լուբյանկայից շպրտված. Գագիկ Համբարյան (video) Շատ վտանգավոր է․ Զինված ուժերից մի քանի հազար մարդ ազատվել է․ Տիգրան Աբրահամյան (video) Հիմա ասեմ՝ որ հայն է Բաքվում Ռուբեն Վարդանյանին ծախել (video) Խոսքս ուղղում եմ՝ ՊՆ-ին ու Գլխավոր շտաբին․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, եկեղեցին կծամի ու կթքի քեզ»․ Արա Վարդանյան (video) Հոր, զոքանչի հետ պայմանագրեր են ստորագրում, կոռուպցիան էս չի՞․ ընդդիմադիր պատգամավոր (video) Սրբուհի Գալյանը բարկացրե՞լ է Փաշինյանին (video) Դա միայն շանտղություն չէ․ Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում իրար վրա «սեքս» դանոսներ են գրում․ Նաիրա Զահրաբյան (video) Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանում հայրը հանկարծամահ է եղել որդու հարսանիքի օրը Ինչպես Թուրքիան է հայերի մեջ Նիկոլ գտել, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի 7-8 մեքենայով եկել են իրավապահները, մանկապարտեզի բակում՝ երեխաների աչքի դիմաց բերման ենթարկել որդուս. Վարդան Ղուկասյան Ձեր ու Բաքվում հայ գերիներին դատող դատավորների միջև ոչ մի տարբերություն չկա՛․Գրիգորյանը՝ Դանիելյանին (video) Կավարությունը 1 մլրդ դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական #ՀԻՄԱ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը տառապում ադրբեջանցիների համար․․․» (video) Որ ասեիք՝ մեր գերիները պետք է օր առաջ վերադառնան, Ալիևը զանգելու էր, ասել՝ դուք ռևանշիստնե՞ր եք. Վարդանյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վա բանկ է գնում․ սարսափած է Վարդան Ղուկասյանից․ Արա Վարդանյան (video) Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը․ վիրավորին դուրս են բերել պարեկները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am