Այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որը մեծացնելու է մեր անվտանգային խնդիրները

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից:

Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով հենց միայն այնքանով չի համապատասխանում իրականությանը, որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել, յուրաքանչյուր տարի, հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել:

Խորհուրդ չեմ տա պատասխանատուներին պնդելու, թե պահեստազորայինների հավաքը բացառապես ուսումնական, վերապատրաստման նպատակ ունի, որովհետև այդ հավաքների գլխավոր նպատակը` համալրվածության բարդությունների պայմաններում, մարտական հերթապահության խնդիրների ապահովումն է:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինվորական ծառայության ընդգրկումը որքան էլ ակտիվ լինի, ընդհանուր համալրվածության խնդիրների հաղթահարումից պետությունը դեռ շատ հեռու է:

Այս պայմաններում իշխանությունը փորձում է 3 խնդիր լուծել`

1. Նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել:
2. Կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ:
3. Պարզապես ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի:

Հասկանում եմ, որ այսպիսի դիրքորոշումս շատերի համար ոչ պոպուլյար է, մի մասը բարձրաձայն, մյուս մասը` լռելայն, չի համաձայնվելու, սակայն ինձ համար կարևոր մեր երկրի ազգային և պետական շահերն են, մեր ժողովրդի անվտանգությունը և շարունակելու եմ պնդել, որ այս նախագիծը ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որն ավելի է մեծացնելու մեր անվտանգային խնդիրները»:

դիտվել է 126 անգամ
Լրահոս
Կոպեկ-կոպեկ էդ փողերը խլել եք, յուրացրել․ Գառնիկ Դանիելյան (video) Փաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե Կիրակոսյան TRIPP-ը թուրք-ադրբեջանական նախագիծ է, որն օգտագործում է մեր տարածքը՝ առանց ՀՀ ակտիվ վերահսկողության Բա ու՞ր եք այ «սուչկանե՛ր, ա՛յ սուկանե՛ր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Լա՛վ, դուք ո՞նց եք աշխատում, ո՞նց էլի․․․ Գառնիկ Դանիելյան (video) Ալե՛ն, լսի՝ ինչ եմ ասում քեզ․ Արա Վարդանյան (video) «Մեծագլուխ քայլիստ» Վահագ, էս ու՞մ ես ասում՝ Լուբյանկայից շպրտված. Գագիկ Համբարյան (video) Շատ վտանգավոր է․ Զինված ուժերից մի քանի հազար մարդ ազատվել է․ Տիգրան Աբրահամյան (video) Հիմա ասեմ՝ որ հայն է Բաքվում Ռուբեն Վարդանյանին ծախել (video) Խոսքս ուղղում եմ՝ ՊՆ-ին ու Գլխավոր շտաբին․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, եկեղեցին կծամի ու կթքի քեզ»․ Արա Վարդանյան (video) Հոր, զոքանչի հետ պայմանագրեր են ստորագրում, կոռուպցիան էս չի՞․ ընդդիմադիր պատգամավոր (video) Սրբուհի Գալյանը բարկացրե՞լ է Փաշինյանին (video) Դա միայն շանտղություն չէ․ Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՔՊ-ում իրար վրա «սեքս» դանոսներ են գրում․ Նաիրա Զահրաբյան (video) Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանում հայրը հանկարծամահ է եղել որդու հարսանիքի օրը Ինչպես Թուրքիան է հայերի մեջ Նիկոլ գտել, այնպես էլ Նիկոլն է քահանաների մեջ Արամ գտել, որ եկեղեցու դեմ լարի 7-8 մեքենայով եկել են իրավապահները, մանկապարտեզի բակում՝ երեխաների աչքի դիմաց բերման ենթարկել որդուս. Վարդան Ղուկասյան Ձեր ու Բաքվում հայ գերիներին դատող դատավորների միջև ոչ մի տարբերություն չկա՛․Գրիգորյանը՝ Դանիելյանին (video) Կավարությունը 1 մլրդ դրամ հատկացրեց համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար Գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական #ՀԻՄԱ․ «Ինչպես է Ալեն Սիմոնյանը տառապում ադրբեջանցիների համար․․․» (video) Որ ասեիք՝ մեր գերիները պետք է օր առաջ վերադառնան, Ալիևը զանգելու էր, ասել՝ դուք ռևանշիստնե՞ր եք. Վարդանյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը վա բանկ է գնում․ սարսափած է Վարդան Ղուկասյանից․ Արա Վարդանյան (video) Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժներ Հարություն Աբրահամյանը և Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am